Երիտասարդ արեւելագետ, Հայաստանի բանակի պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահը, որը պաշտոնական վարկածի համաձայն ինքնասպանություն է, ցնցել է Հայաստանի լրագրողական հանրույթի զգալի մասին, ովքեր ճանաչում են Արտակի քրոջը` լրագրող Ծովինար Նազարյանին: Լրագրողներից եւ այդ հանրույթին մոտ կանգնած հասարակական գործունեություն ծավալողներից շատերն անձամբ ճանաչում էին նաեւ Արտակին, ու նրա մահը նրանցից շատերի համար անձնական ողբերգություն է: Սոցիալական ցանցերում այս օրերին մի տեսակ սառը, սթրեսային տրամադրություն է, որը պայմանավորված է Արտակի մահվան լուրից առաջացած շոկից: Ցանցում բողոքի ալիք է ձեւավորվում, արդեն կա ձեւավորված խումբ, որն արդեն ունի մի քանի հարյուր անդամ եւ որի անդամները հայտնել են կատարվածի իրական պատճառներին հետամուտ լինելու, չլռելու պատրաստակամություն, քանի որ Արտակի հարազատներն ու ընկերները չեն հավատում ինքնասպանություն վարկածին, առավել եւս, որ դիակի փորձաքննությունը ցույց է տվել, որ մահից 6 ժամ առաջ Արտակը ստացել է բութ գործիքի հարվածից առաջացած վնասվածքներ:
Իսկ առօրյա կյանքում ամեն ինչ թերեւս շարունակվում է սովորականի պես: Այսպես ասած սովորական քաղաքացիների համար (թեեւ Արտակին ճանաչողներն էլ սովորական քաղաքացի են, նրա հարազատներն էլ, ընկերներն էլ, ինքն էլ սովարական քաղաքացի էր) Արտակի մահը մի լուր է, տհաճ լուր, որ ստացվել է բանակից ու շատերին հերթական անգամ առիթ տվել մտածելու, որ Հայաստանն ապրելու տեղ չէ եւ բանակն էլ ծառայելու տեղ չէ: Թերեւս այդքանը, մինչեւ բանակից կգա հերթական “ինքնասպանության” կամ “ինքնախեղման” լուրը: Չէ որ դրանք գալիս են, պատերազմի տարիներին ու դրանից անմիջապես հետո էլ գալիս զարմանալի համառությամբ, ու զարմանալի անտարբերությամբ էլ դառնում են անհատների, խմբերի անձնական ողբերգությունն ու ավելի լայն հասարակության վիճակագրությունը, թե այս տարի այսքան է նվազել խաղաղ ժամանակ մահերի թիվը, այն տարի այնքան է նվազել, ու այդպես շարունակ:
Իսկ բանակում մահացածների լուրերը գալիս են, ու գալիս, ցավ ու ողբերգություն պատճառելով անհատներին, նրանց մտերիմ շրջապատին, ընկերներին ու ծանոթներին, ու անտարբերության մեջ բռնացնում հասարակությանը: Ու այդ անտարբերությունը շարունակվում է արդեն մոտ երկու տասնամյակ: Հասարակության մեջ ինչի հանդեպ ասես ձեւավորվեց հետաքրքրություն, տեղ-տեղ նույնիսկ պահանջարկ, պահանջ, իսկ ահա բանակը մնաց “կամ լավը կամ ոչինչ” տրամաբանության շրջանակում: Չգիտես ինչու հենց սկզբից, բանակի կազմավորման առաջին տարիներից, դրա կայունացման տարիներից իշխանությունը ձեւավորեց հանրային մի գիտակցում, ըստ որի կարծես թե ավելի լավ է համարվում բանակին վերաբերել ինչպես մահացածին` կամ լավն ասել, կամ չասել ոչինչ, քան թե բանակի հանդեպ վերաբերվել ինչպես սեփական զավակի, ու եթե այդ զավակը բացատրելով այդքան էլ լավ չի հասկանում, թե ինչպիսին պետք է լինի պարկեշտ եւ օրինավոր մարդը, ապա տեղն եկած ժամանակ էլ զայրանալ ու բղավել, նույնիսկ “ապտակել” նրան, որ հանկարծ չշեղվի հունից, “չընկնի վատ շրջապատ”:
Այդպես, կարեւոր բաները լռության մատնելով, իսկ հաճախ երկրորդական, հարակից իրողությունները դարձնելով մատի փաթաթան, Հայաստանի իշխանությունն իր քարոզչության հետ միասին կամա, թե ակամա սկսեց պետության համար կարեւորագույն ոլորտների ու կառույցների շարքում մահվան “դատապարտել” թե բանակը, թե այնտեղ ծառայողներին, ու այդ ամենով հանդերձ նաեւ հասարակությանն ու պետությանը: Ու խնդիրն այստեղ ֆիզիկական մահվան վիճակագրությունը չէ: Այստեղ խնդիրը հոգեբանությունն է այն զինծառայողների, որոնք ողջ են մնում իրենց մահացած ծառայակիցների “ֆոնին”, թերեւս ամեն մի նախա կամ հետաքննությունից էլ լավ իմանալով, թե ով մահացավ, ինչից մահացավ, ինչպես մահացավ:
Իսկ հասարակությունն էլ համակերպվեց “թաղման թափորն” ուղեկցողի դերին, նույնիսկ հարմարվեց այդ դերին եւ թերեւս շատ դժվար է պատկերացնում կյանքի այլ վիճակ, երբ ինքը դառնում է իր պահանջատիրությամբ կանխարգելող: Դեռ քանի զոհեր պետք է լինեն բանակում, ոստիկանությունում, այլուր, որ հասարակությունն ի վերջո հասկանա` այս ամենը “ընտանեկան լոտո”չէ, այլ “ռուսական ռուլետկա”, որի հաջորդ զոհը կարող է լինել յուրաքանչյուրը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/37263
No comments:
Post a Comment