«Նոր զոհերի՞ սպասենք»
Ու եթե մատների վրա հաշվվող այն լրագրողները, ովքեր հետեւողական են, որ անպայման պատժվեն զինվորականի համազգեստով ոճրագործները` շփոթահար են, թե ոնց հասցնեն բոլոր սպանված զինվորների հետմահու ճակատագիրը ուշադրության կենտրոնում պահել, բանակում բուն դրած սադիստները եւ նրանց հովանավորող ՊՆ ղեկավարությունը երեւի թաքուն հրճվում են` ա՛յ, էդպես կկորցնեք գլուխներդ: Չեն սխալվում. մի բուռ Հայաստանում հանցագործությունների այնպիսի սեւ ու պղտոր սելավ է, որ չես հասցնում նույնիսկ բոլորի մասին տեղեկանալ, ինչ մնաց` չշփոթվել ու չմոլորվել:
Ես էլ եմ մոլորված ու շփոթահար: Այդպես շփոթահար էլ սկսեցի հեռակա զրույցս Արտակի քրոջ` մեր գործընկեր Ծովինար Նազարյանի հետ: Նա հիմա ԱՄՆ-ում է` Հովարդի համալսարանում է ուսանում: Շատ հեռու է: Մտքումս հաճախ եմ խոսում Ծովիկի հետ: Այդպես էլ սկսեցի զրույցս. «Հետդ մտքումս հաճախ եմ խոսում, բայց ինչքան էլ խոսեմ, մեկ է` մեղքի զգացում ունեմ: Ու երեւի ոչ միայն` ես, երեւի բոլոր ընկերներդ»...
Ես էլ ունեմ` Ծովիկի պատասխանն էր:
Հարցրի` իսկ ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է ազատվել մեղքի զգացումից: Գոնե մասամբ:
«Կարծում եմ` հա: Միայն թե շատ ուշադիր պետք է լինել` չնահանջել դեպի էն բաները, որոնք մեղքի զգացում են առաջացնում»,- ասաց:
- Բայց կարծես նահանջի վիճակում ենք: Արդեն քանի ամիս է անցել, բայց Արտակի սպանությունը շարունակում է ներկայացվել որպես ինքնասպանություն:
- Հենց «ինքնասպանության» վարկածն այդպես համառորեն առաջ տանելը հակառակի մասին է վկայում: Հայաստանում քիչ թե շատ տրամաբանող մարդիկ դա լավ են հասկանում: Այնպես որ, ուզեն, թե չուզեն, իրենք իրենց վարկածի դեմ են աշխատում:

- Եւ ի՞նչ են արել մինչեւ հիմա` հանցագործությունը բացահայտելու համար: Ավելի ճիշտ` ի՞նչ չեն արել, որ չբացահայտվի:
- Հենց սկզբից քննությունը թերի է տարվել: Հիշեցնեմ` դեպքի վայրում քննիչն աշխատել է առանց ձեռնոցների, զենքի վրայից եղբորս մատնահետքերը չեն վերցրել, տունը, որտեղ եղբայրս ապրում էր, 10 օր չի կնքվել: Մենք գիտեինք, որ Արտակը օրագիր է պահում, բայց օրագիրը դեպքի վայրում չի եղել: Մեր տվյալներով` 10 օրվա ընթացքում ինչ-որ մարդիկ են մտել-դուրս եկել եղբորս տուն: Տան զննությունից երկու օր հետո են մեզ ասել, որ օրագիրը հայտնաբերվել է, մեջն էլ` ինքնասպանության մասին գրություն: Ավելի ճիշտ, ոչ թե հայտնաբերվել է, այլ Արտակի գումարտակի հրամանատարն է տվել քննիչներին: Եւ չգիտես ինչու, այդ մարդը դուրս է մնացել կասկածյալների շրջանակից:

- Իսկ հիմա՞, այս պահի իրավիճակը ո՞նց ես գնահատում:
- Երեւի գիտես` գործը տեղափոխվել է Երեւան` ՀԿԳ քննչական ծառայություն, նոր քննիչ է նշանակվել` Լեւոն Պետրոսյանը: Մեր փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժել են եւ նախորդ քննիչը, եւ ներկա: Փաստաբան Սեդա Սաֆարյանը բացարկ էր հայտնել դատաբժիշկ Վիգեն Ադամյանին. ի դեպ, սա էն մարդն է, որ հասարակությանը հայտնի է Մարտի 1-ի եւ զինվորական մի շարք գործերով աղավաղված, կեղծ եզրակացություններ տալով: Մերժվեց բացարկը: Փաստաբանները միջնորդել էին, որ օրագիրը չճանաչվի որպես իրեղեն ապացույց` դրա ձեռքբերման հանգամանքների կասկածելիության եւ գրեթե բոլոր գրառումները վերացրած լինելու պատճառով: Մերժեցին: Մեր վերջին միջնորդությունն էլ օրերս մերժվեց: Մեր խնդրանքով փաստաբան Մուշեղ Շուշանյանը դիմել էր` խնդրելով մեզ տրամադրել դիազննության լուսանկարները` ուրիշ փորձագետի տրամադրելու եւ անկախ տեսակետ ստանալու համար: Աբսուրդն այն է, որ սկզբում քննիչը բանավոր խոստացել էր տրամադրել, զանգել-հարցրել էր, թե ինչ ֆորմատով ենք ուզում, իսկ մի քանի օր հետո ուղարկել էր գրավոր պաշտոնական մերժում` երկու հակասական պատճառաբանությամբ, մեկը` տեխնիկական հնարավորություն չունեն, մյուսը` միջնորդությունն անհիմն է:

- Չզարմացա: Երեւի, ինչպես միշտ է լինում, «թշնամու ջրաղացին ջուր լցնողների» դեմ պայքարող «հայրենասեր շեֆերի» պատվերն է կատարել:
- Մենք չենք վստահում նախաքննության ընթացքում արված փորձաքննություններին ու դրանց եզրակացություններին եւ անպայման դիմելու ենք անկախ փորձագետների: Հնարավոր չլինի էս փուլում` կլինի նախաքննության ավարտից հետո: Էդ ժամանակ, ուզեն թե չուզեն, ստիպված են լինելու մեզ տրամադրել բոլոր նյութերը: Իսկ էս փուլում իրենց գործողությունները բոլորովին չեն վկայում անկողմնակալ նախաքննության մասին: Նախաքննությունը զոհվածի ընտանիքի շահերի պաշտպանը պետք է լիներ: Իհարկե, նորմալ համակարգի դեպքում:

- Ցավոք, ակամա, հայտնվել ես բանակում սանձազերծված ողբերգությունների կիզակետում, ըստ քեզ` ինչու՞ են ամեն կերպ կոծկում բոլոր հանցագործությունները: Թեկուզ սեփական շահի համար, հանուն իրենց աթոռների պահպանման, կարող են, չէ՞, մի քանի սադիստի զոհ տալ:
- Չգիտեմ, ես էլ եմ դրա մասին շատ մտածել... Եթե իրոք սիրում ես մեր բանակը, պետք է մերժես նման տականքների մուտքն այնտեղ, անմիջապես դուրս շպրտես էդ որդը: Բայց մեր բանակում իշխող «տրամաբանությունն» ուրիշ է` քողարկված «հայրենասիրության», «թշնամու ջրաղացին ջուր չլցնելու» անհեթեթ լոզունգներով: Եղբորս սպանել են հենց ադրբեջանական դիրքերի դիմաց` 50 մետր հեռավորության վրա... Հիմա թող որեւէ մեկն ասի ինձ` ո՞վ է թշնամու ջրաղացին ջուր լցնում: Այն սպան, որն 9 տարի առաջ իր աշխատասենյակում դիմահար գնդակահարել էր զինվորին` արձակուրդի դիմաց պահանջած 100 դոլարի փոխարեն 15 հազար դրամ բերելու համար, այսօր նորից բանակումժամկետային պայմանագրային ծառայող է: Այսինքն, նոր զոհերի՞ սպասենք: Բանակի ղեկավարությունը սա՞ է հայրենասիրություն համարում: Մի շարք մեկնաբանություններ եմ լսել, բայց, իմ կարծիքով` ճշմարտանմանը սա է. սպանություններն ինքնապանություն ներկայացնելով` մեզ ուզում են համոզել, որ բանակում հրեշներ չկան, իհարկե` կոպիտ սպաներ կան, դե բանակ է` էդպես էլ պետք է լիներ, ոմանք էլ սրտից թույլ են, ինքնասպան են լինում: Սրանով բանակի ղեկավարությունը մի անգամ եւս վարկաբեկում է զոհերին, մարդկանց, ովքեր այլեւս ի վիճակի չեն իրենց պաշտպանել: Բայց էս ամենի արմատներն ավելի խորն են ու թաղված են բանակում տիրող կոռուպցիայի մեջ: Ինձ ծանոթ մի առեւտրական, երբ իմացավ, որ եղբորս «մեղադրում են» զինվորների հետ ջերմ վարվելու համար, շատ պարզ բացատրեց. «Այսինքն` ջերմ ես, ուրեմն` փող չես ուզում, չես էլ թողնում`ուրիշներն ուզեն: Չես թողնում` պրոբլեմներ ես ունենում, որովհետեւ իրենց հացից կտրում ես»: Զինվորին նվաստացած պահելու իմաստը դա է. ձրի աշխատեցնեն, որ գումար կորզեն օրինական արձակուրդ կամ օրինական բուժօգնություն տրամադրելու համար, որ զինվորը չդժգոհի առավոտվա վառված, իրիկունվա հում ճաշի համար, որովհետեւ հրամանատարին կերակուր է պետք իր խոզերի համար: Մի խոսքով, էս ամենի պատճառը, արմատը կոռուպցիան է, հետեւանքը` բռնություններն ու սպանությունները:
- Չգիտեմ, ես էլ եմ դրա մասին շատ մտածել... Եթե իրոք սիրում ես մեր բանակը, պետք է մերժես նման տականքների մուտքն այնտեղ, անմիջապես դուրս շպրտես էդ որդը: Բայց մեր բանակում իշխող «տրամաբանությունն» ուրիշ է` քողարկված «հայրենասիրության», «թշնամու ջրաղացին ջուր չլցնելու» անհեթեթ լոզունգներով: Եղբորս սպանել են հենց ադրբեջանական դիրքերի դիմաց` 50 մետր հեռավորության վրա... Հիմա թող որեւէ մեկն ասի ինձ` ո՞վ է թշնամու ջրաղացին ջուր լցնում: Այն սպան, որն 9 տարի առաջ իր աշխատասենյակում դիմահար գնդակահարել էր զինվորին` արձակուրդի դիմաց պահանջած 100 դոլարի փոխարեն 15 հազար դրամ բերելու համար, այսօր նորից բանակում
- Լավ, ի՞նչ անենք: Մինչ հասարակությունն զբաղված է քննարկելով, թե բանակում սպանությունների պատճառները որոնք են, զոհերի մասին բոթերը շարունակում են շամփրել օդը: Հուսահա՞տ ես, թե ելք տեսնում ես:
- Հույսի մասին չեմ մտածում, կենտրոնացած եմ եղբորս գործի հանգամանքները բացահայտելու վրա, ինչի հաջողությունը կարող է նախադեպ դառնալ: Սա պատասխանատվություն է նաեւ մյուս զինվորների ու նրանց ընտանիքների առաջ: Մի խնդիր էլ եմ տեսնում. հասարակությունը պետք է նման սպաներից հեռու մնա ինչպես բորոտից, հողը պետք է վառվի նրանց ոտքերի տակ, պետք է մերժում տեսնեն ամենուրեք: Քիչ առաջ պատմածս սպայի նմաններին պետք է իր գյուղում, իր քաղաքում, իր աշխատավայրում, ամեն տեղ մերժեն: Եթե բանակը դա չի անում, սովորական քաղաքացիները կարող են անել, պետք է էդ մարդկանց անուններն ու տվյալները հրապարակայնացնել:

Մեր զրույցի վերջում շատ էի ուզում Ծովինարին հարցնել իր մայրիկի մասին, որին շատ եմ ուզում զանգել, բայց ամեն անգամ հեռախոսահամարի կեսը հավաքում եմ ու անջատում... Շատ էի ուզում ու տվեցի հարցս: Երեւի շատ անհեթեթ...
- Հեռախոսով առաջին հարցդ ո՞րն է լինում մամայիդ:
- Մայրս ինձ զանգում է գիշերվա 3-ին, 4-ին, 5-ին... Չի կարողանում քնել: Սովորական... Հարցնում եմ` ո՞նց ես: Ասում է` ո՞նց պիտի լինեմ...
- Մայրս ինձ զանգում է գիշերվա 3-ին, 4-ին, 5-ին... Չի կարողանում քնել: Սովորական... Հարցնում եմ` ո՞նց ես: Ասում է` ո՞նց պիտի լինեմ...
http://armtimes.com/hy/read/18901
No comments:
Post a Comment