Արտակ Նազարյանի գործով դատավարությունը
Uploaded on Nov 16, 2011
Տեսանյութը պատրաստել է
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների
հասարակական կազմակերպությունը ՙՀասանելի դառնալ մարդկանց՚ իրավապաշտպան ՀԿ-ների հաղորդակցության ռեսուրսների զարգացման ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացնում է Մամուլի աջակցության ՙԻնտերնյուս՚ հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի (DRL) միջոցներով:
Հնչած կարծիքներն ու եզրակացությունները հեղինակինն են և կարող են չարտացոլել ԱՄՆ պետդեպարտամենտի տեսակետները:
Այսօր Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ լեյտենանտ Արտակ Նազարյանի գործի քննությունը, որը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության ներքո է, սակայն տեղափոխվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այստեղ լրագրողներն ու «Բանակն իրականում» խմբի ակտիվիստները հնարավորություն ունեցան մասնակցելու դատական նիստին:
Պաշտոնական վարկածի համաձայն` Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել, իսկ նրան ինքնասպանության դրդելու համար մեղադրանք է առաջադրվել նրա 5 ծառայակիցներին: Արտակ Նազարյանի հարազատները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով` ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում:
Մեղադրյալ Հակոբ Մանուկյանի դատապաշտպան Հրանտ Գեւորգյանն այսօր դատարանին միջնորդեց գործն ուղարկել նախաքննության, քանի որ գտնում է, որ մեղադրանքն արհեստածին է, եւ գործի քննությունը կատարվել է ոչ լիարժեք: «Ծառայակիցների միջեւ ծագած վեճը բավարար պատճառ չէր ինքնասպանություն գործելու համար: Ինքնասպանության մեջ ոչ ոք մեղավոր չէ»,- գտնում է դատապաշտպանը, ով չի բացառում, որ Արտակ Նազարյանին սպանել են:
Դատավարության բոլոր կողմերը, բացառության մեղադրող զինդատախազ Հարություն Հարությունյանի, գտնում են, որ քրեական գործը թերի է քննված եւ պետք է ուղարկվի վերաքննության: Դատախազն իր խոսքում նշեց, որ եթե կան դատավարական բացթողումներ, ապա դրանք հնարավոր է լրացնել հենց դատարանում եւ ոչ թե ուղարկել նախքաննական մարմնին, որտեղ հրապարակայնության հնարավորություն չի լինի:
Դատավոր Սամվել Մարդանյանը մերժեց գործը նախաքննության ուղարկելու միջնորդությունը:

No comments:
Post a Comment