Wednesday, December 21, 2011

Արման Մնացականյանին զորացրում են և ՌՈ-ից փոխանցում են ոստիկանություն (FB)

Էսօր նոր ՌՈ-ն հիշել է, որ իրեն պահ տրված վկա Արման Մնացականյանը պիտի դեռ դեկտեմբերի 4-ին զորացրված լիներ ու էսօր նոր դիմել է դատարանին, որ վերացվի նրա նկատմամբ պաշտպանության միջոցը: Վերացրեցին ու փոխարինեցին ոստիկանությա՛ն «պաշտպանությամբ»: Այսինքն վկան էդպես էլ չի համարձակվի մի ավելորդ բառ խոսել նույնիսկ զորացրվելուց հետո: Ողբալի է...
Tsovinar Nazaryan Դե դատավորն է իրավասու պաշտպանության միջոցը վերացնել, եւ դա անելուց առաջ նա հարցրեց վկային, թե զորացրվելուց հետո՞ էլ է ուզում պաշտպանության միջոց, ու վկան անմիջապես ասաց՝ այո: Մենք էլ հայտարարեցինք, որ ակնհայտ ուղորդման ու ճնշման արդյունք է լրացուցիչ պաշտպանություն խնդրելը, պլյուս ձեւ է իբր թե իրեն սպառնացողն ու ճնշողը ոչ թե ռազմական ոստիկանությունն է ու մյուս իրավապահները, այլ ամբաստանյալներն ու նրանց հարազատներն ու պաշտպանները: Բայց դե իհարկե չէինք կարող առարկել, որ եթե վկան պաշտպանություն է ուզում, պիտի ստանա: Մի խոսքով տղան եւ իր ցուցմունքները շարունակելու են մնալ վերահսկողության տակ անգամ զորացրումից հետո:
Tsovinar Nazaryan Մեկ էլ պիտի տեսնեիք, թե երբ իրեն ուղիղ հարց տվեցին, թե «Ո՞վ է սպանել Արտակ Նազարյանին եւ ինչո՞ւ», ինչ կատարվեց հետը: Մի երեք րոպե ինքն իր հետ պայքարի մեջ էր, դեմքի բոլոր մկանները, ջղերը ու ոսկորները խառնվել էին իրար, գլուխը շուռումուռ տալով ներվային ու լարված լռում էր: Կիսաձայն ասեցի՝ հլը ոնց է տառապում, սաղ կյանքն է տառապելու ախմախը, խղճին է ծանրանալու իր սուտ ցուցմունքները... Վերջը իրան հավաքեց ու անգիր արածը հիշեց. «Ես չգիտեմ ինչու է Նազարյանն ինքնասպան եղել»: Իսկ ընդմիջմանը դատախազը՝ բարեգթության մի կոթող, ինձ ասում է՝ դուք ամբաստանյալներին ավելի քիչ եք կարեկցում, քան վկային, չէ՞ որ նա ընդամենը մի զինվոր է... Իմ փոխարեն որոշում է ինչ եմ զգում ու ինչ զգամ...

No comments:

Post a Comment