Վաղը՝ 2012թ. հունվարի 24-ին, երեքշաբթի, ժամը 11:00-ին հրավիրված նիստում Սահմանադրական դատարանը կլսի մորս՝ Հասմիկ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գրավոր ընթացակարգ ընդունած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝ «Նախաքննության ավարտման պահից» դրույթի եւ 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Եղբորս՝ Արտակ Նազարյանի մահվան գործով նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը մեզ տրամադրել է միայն օրենքով նախատեսված եզակի նյութեր, հիմնականում՝ փորձաքննություններ անցկացնելու որոշումները եւ դրանց արդյունքները: Դրա հետեւանքով, տուժող կողմը զրկված է մնացել նախաքննությանը մասնակցությունից: Նյութերը մերժելիս նախաքննական մարմինը հղում էր անում 201-րդ հոդվածին՝ նախաքննության գաղտնիքին, մինչդեռ նյութերը տրամադրելը կարող է կատարվել նախաքննության գաղտնիության պահպանման պայմանով:
Այս հարցով մեր կողմի բողոքը անցել է առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով եւ մերժվել է: Սահմանադրական դատարանում վիճարկվող խնդիրը սկզբունքային է ոչ միայն Արտակ Նազարյանի գործի, այլեւ ընդհանրապես ցանկացած գործով վարվող նախաքննությունում տուժող կողմի մասնակցության համար:
https://www.facebook.com/tsovinarn/posts/10150542235878670
No comments:
Post a Comment