24 Փետրվար, 2012 14:14
Հայ երգիչները երեկ՝ փետրվարի 23-ին, հանդես են եկել Եվրոպական հեռարձակողների միությանը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ, որով հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին: Հայտարարության պատճառ է հանդիսացել փետրվարի 23-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահը:
Լուրեր.com-ի հետ զրույցում «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, բանակում սպանված Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, մեկնաբանելով երգիչների քայլն, ասաց. «Մեր հայ աստղերի վրդովմունքը միանգամայն հասկանալի է թվում: Ուզում եմ հավատալ, որ հայ զինվորի կյանքի համար նրանց հոգածությունն է պատճառը նման հայտարարություն անելու, ոչ թե Ադրբեջանում Եվրատեսիլին չմասնակցելու համար «հարմար» առիթը: Հայ աստղերին հավատալու համար ես պիտի տեսնեի նրանց որևէ հայտարարություն, որ դատապարտում է հայ զինվորի սպանությունը հայի՛ կողմից: Թե՞ հայերին կարելի է: Եղբայրս սպանվել է նույն Չինարիի դիրքերում, այդ օրը «Բանակում» սերիալը այնտեղ նկարահանում պետք է աներ, դեպքի պատճառով հրաժարվել է, մինչդեռ իրական «Բանակում»-ը հենց այդ օրվա նկարահանումը կարող էր լինել: Ո՛չ եղբորս, ո՛չ որևէ այլ զինծառայողի մահվան առթիվ ես չեմ տեսել մեր աստղերի արձագանքը, չեմ տեսել, որ հաշիվ պահանջեն ՊՆ-ից: Դա էլ է հասկանալի: Չէ՞ որ նրանց եկամուտի մի մասը պետբյուջեի ՊՆ-ին հատկացված մասից է գալիս՝ զորամասերում համերգներ տալու շնորհիվ: Ուրեմն չեմ կարող հավատալ նրանց ո՛չ անկեղծությանը, ո՛չ էլ ինքնուրույնությանը: Հիշեցնեմ, որ օրինակ, անցած տարի մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Սերժ Սարգսյանը չեղյալ չհայտարարեց իր եռակողմ հանդիպումը Ալիեւի և Մեդվեդեւի հետ, մինչդեռ նախօրեին ադրբեջանական դիպուկահարը սպանել էր հայ զինվորի: Դեռ ավելին՝ Ադրբեջանի և ՌԴ նախագահների հետ բավական ուրախ դիրքավորվել էր տեսախցիկների առաջ: Իսկ Վազգեն Սարգսյանին ու մեր բանակը գովերգող աստղերը ոչ մի հայտարարություն չարեցին: Երևի նախագահականից հուշող չէր եղել»:
Լուսանկարում՝ Արտակ Նազարյանը Թեհրանում ՀՀ դեսպանությունում ծառայելիս՝ 2002թ. հայ աստղերի իրանյան շրջագայության ժամանակ»:
Լուսանկարում՝ Արտակ Նազարյանը Թեհրանում ՀՀ դեսպանությունում ծառայելիս՝ 2002թ. հայ աստղերի իրանյան շրջագայության ժամանակ»:
http://lurer.com/?p=13388&l=am
No comments:
Post a Comment