Thursday, February 23, 2012

Ցույց՝ Արտակի գործը Երեւան բերելու պահանջով (video)

Բանակում սպանված զինվորների հարազատները պահանջում են արդար դատավարություն (տեսանյութ)

2012-02-23 15:02:48
Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները և բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների հարազատները   Կառավարության շենքի դիմացից երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր`պահանջելով սպանված զինվորիների գործերը քննությունն ու դատավարությունն անցկացնել արդար ու թափանցիկ:
«Դատարանը ակնհայտորեն դարձել է դատախազության նոտարական գրասենյակը»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: 
Լուրեր.com-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ,  խաղաղ պայմաններում սպանված Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը որպես այս երթի տրամաբանական ելակետ նշեց իրենց ուղերձը երկրի ղեկավարին հասցնելը, որ դատարանների աշխատանքում այդ թափանցիկությունը չմտցնելը ցույց կտա, որ «գործերի կոծկումը և դատաքննությունների խեղումը հովանավորվում է երկրի բարձր ղեկավարության կողմից»:
Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում.  
https://www.youtube.com/watch?v=38hbMc1fZ44

http://lurer.com/?p=13274&l=am

No comments:

Post a Comment