20:21 | Մարտ 20 2012
Զինվորի մահվան գործով վկան ցուցմունք չի՞ գրել
Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հարցաքննեց 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասում սպանված, իսկ պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած սպա Արտակ Նազարյանի գործով երկու վկայի։ Արտակ Նազարյանի քույրը՝ լրագրող Ծովինար Նազարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ գործով վկա Արտակ Հովհաննիսյանն այսօր դատարանում փորձում էր վերապատմել իր նախաքննական ցուցմունքը։ Ըստ Ծովինարի, նա հայտարարել է, որ իր վրա նախաքննական մարմինը ճնշում է գործադրել՝ Արտակ Նազարյանի հետ պատահած դեպքից հետո նրան մյուս երեք վկաների հետ 9 օր պահելով Բերդի ոստիկանության բանտում։ Վկան դատարանում պատմել է, որ ինքը քննչական գործողություններին չի մասնակցել եւ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել։ Տեղեկացնենք, որ գործի նյութերում առկա են Արտակ Հովհաննիսյանի ստորագրությամբ նյութեր՝ նա գործով անցել է որպես ընթերակա։ Ծովինար Նազարյանը պնդում է, որ Բերդի բանտում 9 օր պահված զինվորականներից կորզած ցուցմունքներով էլ «կարվել է» իր եղբոր գործը։ Մանրամասները կարդացեք այստեղ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրու
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2012/03/20/292814/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
ԾՆ -- Ա1+ի նշվածլինքում տեղադրված է բոլորովին այլ նյութ։ Դատական նիստի այդ օրվա լուսաբանումը բացակայում է Ա1-ի կայքից։ Այն մասամբ պահպանվել է միայն «Առավոտ»-ում եւ իմ ֆեյսբուքյան գրառումում։ Տես ստորեւ՝

Ռաֆայել Էվոյանին առնչվող՝ գործում առկա է ընդամենը 5 էջ տարողությամբ մի ցուցմունք, որը, սակայն, ըստ վկայի, ինքը չի գրել։ Վկան դատարանում հայտարարել է, որ իրենից քննիչը ցուցմունք է վերցրել հենակետում եւ զարմանք հայտնել, թե. որտեղի՞ց այդ 5 էջը, եթե ինքը քննիչին այդքան բան չի պատմել։ Նա նաեւ նշել է, որ իր ստորագրությունը պարզ է եւ հեշտությամբ կարելի է կեղծել։ Հետո նշել է, որ ինքն ընդամենը գրել է. «Կարդացի, ճշտ է, որի տակ ստորագրում եմ» եւ ստորագրել։
No comments:
Post a Comment