Նախորդ նիստում՝ 20.03.2012թ. բացահայտվեց ԵՐԵՔ կեղծիք, որ կատարել են նախաքննական մարմինները:
1. Վկա Արտակ Հովհաննիսյանը պնդեց, որ դեպքի վայրում ոչ մի քննչական գործողության չի մասնակցել եւ ոչ մի արձանագրություն չի ստորագրել: Նա չկարողացավ բացատրել, թե ինչպես են իր ստորագրությունները հայտնվել քննչական գործողությունների արձանագրությունների տակ: Սա ենթադրել է տալիս, որ արձանագրությունները կազմվել են ոչ թե դեպքի վայրում, այլ ավելի ուշ, հետին թվով, եւ Հովհաննիսյանի ստորագրությունը կորզվել է այն 9 օրում, երբ նա ապօրինաբար պահվել է Ռազմական ոստիկանությունում:
2. Վկա Ռաֆայել Էվոյանը դատարանում հստակ եւ անվարան հայտարարեց, որ գործում տեղ գտած ցուցմունքը, որը իր անունից գրի է առել քննիչ Լեւոն Պետրոսյանը, ամբողջությամբ կեղծված է եւ ոչ մի բառով չի համապատասխանում իր պատմածին: Ավելին, վկան չբացառեց, որ կեղծել են նաեւ իր ստորագրությունները, որոնք դրվել էին ցուցմունքի բոլոր 5 թերթերի վրա, մինչդեռ վկան էջ-էջուկես ցուցմունք էր տվել ընդամենը:
3. Կեղծված ցուցմունքում կատարվել էր մեկ այլ կեղծիք: Քրեական գործի պատճենները գործում ներգրավված կողմերին տրամադրելուց հետո՝ բնօրինակում նույնագույն գրիչով փոփոխվել էին ցուցմունքում նշված ամսաթվերը:
Ելնելով վերոհիշյալից՝ տուժող կողմը բացարկ հայտնեց մեղադրող Հարություն Հարությունյանին, ով նշված քննության ժամանակ եղել էր գործը վերահսկող դատախազը: Ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները միացել են տուժող կողմի բացարկի միջնորդությանը: Առաջիկա նիստում միջնորդության մասին կարծիք կհայտնի դատախազը, որոշում կկայացնի դատավորը, այնուհետեւ կհարցաքննվեն ՆՈՐ ՎԿԱՆԵՐ:
2. Վկա Ռաֆայել Էվոյանը դատարանում հստակ եւ անվարան հայտարարեց, որ գործում տեղ գտած ցուցմունքը, որը իր անունից գրի է առել քննիչ Լեւոն Պետրոսյանը, ամբողջությամբ կեղծված է եւ ոչ մի բառով չի համապատասխանում իր պատմածին: Ավելին, վկան չբացառեց, որ կեղծել են նաեւ իր ստորագրությունները, որոնք դրվել էին ցուցմունքի բոլոր 5 թերթերի վրա, մինչդեռ վկան էջ-էջուկես ցուցմունք էր տվել ընդամենը:
3. Կեղծված ցուցմունքում կատարվել էր մեկ այլ կեղծիք: Քրեական գործի պատճենները գործում ներգրավված կողմերին տրամադրելուց հետո՝ բնօրինակում նույնագույն գրիչով փոփոխվել էին ցուցմունքում նշված ամսաթվերը:
Ելնելով վերոհիշյալից՝ տուժող կողմը բացարկ հայտնեց մեղադրող Հարություն Հարությունյանին, ով նշված քննության ժամանակ եղել էր գործը վերահսկող դատախազը: Ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները միացել են տուժող կողմի բացարկի միջնորդությանը: Առաջիկա նիստում միջնորդության մասին կարծիք կհայտնի դատախազը, որոշում կկայացնի դատավորը, այնուհետեւ կհարցաքննվեն ՆՈՐ ՎԿԱՆԵՐ:
13.03.2012թ., պաշտպանական կողմը շարունակել է վկա Ա. Հովհաննիսյանի հարցաքննությունը, ինչի արդյունքում վկան հերքել է իր նախորդ ցուցմունքները եւ խոստովանել, որ Արտակ Նազարյանը տիրապետել է սպայի իր պարտականություններին: 06.03.2012թ. վկան պատասխանեց մեղադրողների, տուժող կողմի, եւ պաշտպանական կողմի մի մասի հարցերին:
28.02.2012թ., դատարանը ավարտեց գործով կարեւորագույն վկա շարքային Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Դատարանը չապահովեց վկայի ներկայությունը դատարանում եւ հրավիրեց նոր վկա՝ Ա. Հովհաննիսյանին, ով կցկտուր ցուցմունքից հետո կցկտուր պատասխանեց նաեւ մեղադրողների հարցերին:
Դատարանը ծանուցագիր է ուղարկել, որ մարտ ամսից շաբաթական ԵՐԵՔ նիստ է գումարելու Իջեւանում, ինչը հարմար չէ դատավարության ոչ մի մասնակցի, քանի որ բոլորը Երեւանում են կամ մերձակա մարզերում:
21.02.2012թ նիստի ընթացքում դատարանը հրապարակել է Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքը, որին տուժող կողմը չի մասնակցել: Դրանից առաջ 14.02.2012թ. դատավարությունը Իջեւան տեղափոխելուց հետո առաջինն էր, որին տուժող կողմը մասնակցեց: Այդ նիստին տուժողը միացավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը եւ պնդեց, որ պետք է շարունակվի Արման Մնացականյանի հարցաքննությունը դատարանում, ոչ թե հրապարակվի նրա նախաքննական ցուցմունքը, ինչով դատարանը կվերածվի նոտարական գրասենյակի: Մերժում ստանալուց հետո տուժող կողմը ի նշան բողոքի լքեց դատարանի դահլիճը:
Նիստերը Իջեւան են տեղափոխվել գործով կարեւորագույն վկա Արման Մնացականյանի հարցաքննության պահին, երբ նա Ռազմական Ոստիկանությունից զորացրվելուց հետո նորից պետք է հարցաքննվեր դատարանում: Դատավոր Սամվել Մարդանյանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել դադարեցնել արտագնա նիստերը Երեւանում եւ դրանք նորից վերադարձնել Տավուշի մարզ, այս անգամ՝ Իջեւան: Տուժող կողմը եւ ամբաստանության կողմերը համատեղ հայտարարությամբ հրաժարվել էին մասնակցել հաջորդ նիստին: Իջեւանում նշանակված չորս նիստից առայժմ կայացել է միայն մեկը՝ 07.02.2012թ., որին տուժող կողմը դարձյալ չէր մասնակցում: Այդ նիստի ընթացքում դատավորը հրապարակեց վկա Արման Մնացականյանի գրությունը, որ հիվանդ է ու չի կարողանալ ներկայանալ նիստին: Չնայած ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների առարկություններին՝ դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը՝ որոշում կայացնելով հրապարակել Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները: Մարդանյանը նաեւ ողջամիտ ժամկետ չտրամադրեց փաստաբան Հրանտ Գեւորգյանին՝ իրեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:
Իրավական ընթացակարգը: Տուժող կողմի բացակայությունը խոչընդոտ չի հանդիսանում նիստերի կայացման համար, սակայն նիստերը չեն կարող կայանալ առանց ամբաստանյալների կամ նրանց պաշտպանների: Ամբաստանյալի պաշտպանը կարող է հեռացվել վարույթից, եթե երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայի:
Հունվարի 17-ին վկա Արամ Մնացականյանը ներկայացավ քաղաքացիական հագուստով, իր խոսքերով՝ զորացրվել էր դեկտեմբերի 29-ին եւ այս անգամ նրան դատարան են ուղեկցել քաղաքացիական ոստիկանության աշխատակիցները: Առաջին անգամ նիստերի դահլիճում էր նաեւ վկայի հայրը: Վկային հարցաքննեց պաշտպանվող կողմի պաշտպան Ալվարդ Մնացականյանը: Արմանը երկար ժամանակ չէր կարողանում բացատրել «բռնություն» բառի իմաստը, բայց պնդում էր, որ ամբաստանյալները, մասնավորապես՝ Հարութիկ Կիրակոսյանը, բռնություն են գործադրել Արտակ Նազարյանի նկատմամբ: Դահլիճը հուզվում էր եւ խառնաշփոթ ու աղմուկ սկսվեց, երբ Հարութիկի մոր ինքնազգացողությունը վատացավ, իսկ ամբաստանյալների մյուս հարազատները վիճաբանության մեջ մտան վկայի հոր հետ: Դատավորը նիստը հետաձգեց հաջորդ օրվան՝ պահանջելով դահլիճում կարգը պահպանել խստացված միջոցներով:
Զինդատախազ Կոստանյանի գրությամբ 17.01.2012թ. գործում ներգրավվել է եւս մեկ մեղադրող՝ Հայկ Հարոյանը, ում նկատմամբ տուժող կողմի բացարկին միացան բոլոր ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, բայց ոչ մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը: Դատավոր Մարդանյանը մերժեց բացարկի միջնորդությունը:
Դատարանում տված իր նախորդ ցուցմունքներում, երբ դեռեւս չէր զորացրվում Ռազմական Ոստիկանությունում տարվող իր ծառայությունից, Արման Մնացականյանը հայտարարել է, որ քննիչն է գրել իր նախաքննական ցուցմունքը, բայց ինքն է ասել ինչ գրել: Չնայած դրան, վկան չկարողացավ պարզաբանել ցուցմունքում օգտագործված մի շարք բառեր, իսկ «ձախ նախաբազուկի» փոխարեն ցույց տվեց իր մեջքը: Վկան մի քանի անգամ պնդեց, որ սպանությունը տեղի է ունեցել ոչ թե հուլիսի 27-ին, ինչպես նշված է պաշտոնական վարկածով, այլ մեկ օր առաջ՝ 26-ին: Նա պնդեց նաեւ, որ սպանությունից առաջ հենակետ է բարձրացել գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանը, ում մասին նախաքննությունը պնդում էր, որ ամբողջ ժամանակ արձակուրդում է եղել եւ հենակետ չի բարձրացել: Վկան հայտնեց նաեւ, որ իրեն դեպքից հետո տարել են Բերդ քաղաքի ռազմական ոստիկանություն եւ այնտեղ պահել 23 օր: Մնացականյանի այլ ցուցմունքներ հակասում էին իրար, ինչպես նաեւ՝ նախաքննական ցուցմունքներին:
Դատաքննությունը: Դատարանի որոշմամբ դատաքննությունն սկսվել է դատակոչված վկաների հարցաքննությամբ, իսկ քրեական գործով ձեռք բերված ապացույցները հետազոտվելու են վերջում՝ վկաների, իրավահաջորդի եւ ամբաստանյալների ցուցմունքներից հետո: Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի ցուցմունքը կիսատ է մնացել եւ վկաների հարցաքննություններից հետո կշարունակի Արտակի քույրը՝ Ծովինար Նազարյանը, ում փոխանցվել են տուժողի իրավահաջորդի իրավասությունները: Առայժմ ցուցմունքներ են տվել սպաներ Գագիկ Ուդումյանը եւ Միհրան Նաջարյանը: Ցուցմունք է տալիս շարքային Արման Մնացականյանը:
Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին):
Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:
Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյան: Մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գեւորգյանը (Հ. Մանուկյանի պաշտպան), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մնացականյանը:
Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
No comments:
Post a Comment