Tuesday, June 5, 2012

Պիկետ Իջևանի դատարանի մոտ


Էսօր դատավորը վարվում էր ինչպես ամենաօրինական... չէ, քիչ է... ամենամարդասե՛ր դատարանը կվարվեր: Դե, չնչին բացառություններով: Պատճառն այն էր, որ Իջեւանի դատարանի շենքի առաջ պիկետ էր՝ արտակարգ մարդկանցով եւ պլակատներով: Երեւանից ու Վանաձորից Իջեւան էին եկել «Բանակն իրականում» խմբի համակիրներ, ակտիվիստներ, այդ թվում՝ միանգամից չորս իրավապաշտպան կազմակերպություններից՝ Հելսինկյան ասոցիացիայից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ից եւ Հելսինկյան կոմիտեից: Եթե էսպես շարունակվի, դատախազավորները կհասկանան, որ գործը Երեւանից հեռացնելը անիմաստ էր, միեւնույնն է՝ հանրային ուշադրությունը սեւեռված է մնում էդ գործին:

No comments:

Post a Comment