Tuesday, July 17, 2012

Հայտնվեց անհետացած վկա Արման Մնացականյանը/ ՊՆ ՔԾ-ն նյութեր է հավաքում ՌՈ-ում խոշտանգումների առթիվ․ FB

Դատարանն ավարտել էր ամբաստանյալների հարցաքննության փուլը եւ պետք է սկսեր ապացույցների հետազոտումը, սակայն նիստը բացելով դատավորն անսպասելիորեն հայտնեց, որ դատարան է ներկայացել 7 ամիս առաջ՝ զորացրվելուն պես նիստերը Երեւանից Իջեւան տեղափոխելուց հետո անհետացած վկա Արման Մնացականյանը, ով եղել է հենակետի խոհարարը եւ ամենայն հավանականությամբ ականատես է եղել Արտակ Նազարյանի սպանությանը: Դատավորի հարցերին պատասխանելով՝ նա ասաց, թե հիվանդ է եղել, հիմա էլ է վատ զգում, բայց պատրաստ է պատասխանել հարցերին: Այնուամենայնիվ, նա հրաժարվեց պատասխանել այս 7 ամիսների ընթացքում իր գտնվելու վայրի եւ առողջության մասին որեւէ հարցի՝ պնդելով, թե դա իր անձնական կյանքն է: Դատախազները առարկում էին կողմերի նմանատիպ հարցերին, իսկ դատավորը կասեցնում էր եւ հարցերը հանում, թեեւ տուժող կողմը պնդեց, որ այս պարզաբանումները կարեւոր են գնահատելու համար վկայի ցուցմունքների արժանահավատությունը: Դեպքի մանրամասների մասին հարցերին էլ Ա. Մնացականյանը պատասխանում էր՝ «չեմ հիշում», «չգիտեմ», «չեմ կարող պատասխանել»: Թեեւ պնդում էր, որ ինքն է գրել եւ կարդացել իր բոլոր նախաքննական ցուցմունքները, բայց չկարողացավ կարդալ քննիչի ձեռքով գրի առած ցուցմունքը, չկարողացավ ասել «նասիլկա» բառի հայերեն տարբերակը, թեեւ ցուցմունքում գրել էր «պատգարակ»: Հարցաքննության ընթացքում նա իրեն պահում էր անքաղաքավարի եւ քամահրական ու կոպիտ պատասխաններ էր տալիս: Դատավորը նրան կարգի հրավիրեց մեղմորեն, իսկ կողմերի պաշտպաններին սաստում էր ձայնը բարձրացնելով: Հարցաքննության ընթացքում վկան նյարդայնանում էր, ծնոտը դողում էր: Նրա նյարդային լարումը գնալով մեծացավ եւ նա պոռթկաց ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի կողմից հարցաքննվելիս: Վերջինիս հարցին այն մասին, թե ի՞նչ դեպք է տեղի ունեցել հենակետում վերջին հերթափոխի ժամանակ, Արման Մնացականյանը պատասխանեց. «Արտակ Նազարյանի սպանությունը»: Ի պատասխան տուժողի իրավահաջորդի վերահաս հարցին, թե ո՞վ է սպանել, վկան ընդվզեց. «Չգիտեմ, ես էնտեղ չեմ էղել»:
LikeShow more reactions
Comment
Comments

Tsovinar Nazarian Այս նիստի ընդմիջմանը պարզվեց, որ ՊՆ Քննչական ծառայությունում զինդատախազության միջնորդությամբ նյութեր են նախապատրաստվում՝ ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի եւ Ադիբեկ Հովհաննիսյանի այն ցուցմունքների կապակցությամբ, որ դեպքից հետո ապօրինի կալանքի տակ պահվելով Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում՝ նրանք բռնության են ենթարկվել, նրանց ստիպել են կեղծ ցուցմունքներ տալ իրենց կամ ուրիշների դեմ Արտակ Նազարյանի սպանության մասին:

https://www.facebook.com/events/241665589282353/permalink/257871270995118/

No comments:

Post a Comment