Thursday, August 9, 2012

Ծովինար․ Արտակը չէր կարող ծեծված վիճակում մագլցել ժայռաբեկորի մոտ



Ծովինար Նազարյան. «Արտակն այդ աստիճան ծեծված, ջարդված վիճակում ոչ 5, ոչ 10 րոպեում, ոչ էլ մեկ ժամում չէր կարող բարձրանալ ժայռաբեկորի մոտ» 


Օգոստոսի 7-ին Արտակ Նազարյանը  կդառնար 33 տարեկան: Նրա ծննդյան օրը դատական նիստ չկայացավ: Օգոստոսի 8-ին տեղի ունեցած  դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի միջնորդությամբ շարունակվեցին հրապարակվել քրեական գործի ապացույցները: Դատարանում ցուցադրվեց տեսանյութ՝  քննիչ Լեւոն Պետրոսյանի  կողմից նշանակված  փորձարարության վերաբերյալ, երբ 3 զինվորներ գետնատնակից բարձրանում են ժայռի մոտ, որտեղ իբր ինքնասպան է  եղել Արտակ Նազարյանը: Փորձարարությանը մասնակցած զինվորներն այդ տարածությունը հաղթահարել են 4,5-5 րոպեում:  Ծովինար Նազարյանն ասաց, որ այդ քննչական  փորձարարությունը  էական  նշանակություն չունի,այն անցկացվել է  բոլորովին այլ հանգամանքներում: Համաձայն մեղադրական եզրակացության` Արտակ Նազարյանն ինքնասպանություն կատարելու նպատակով  ժառյաբեկորի մոտ է բարձրացել  առավոտյան, իսկ փորձարարությունը կայացել է ցերեկը, բացի այդ` Արտակ Նազարյանը եղել է առանց զրահաբաճկոնի, իսկ զինվորները փորձարարությանը մասնակցել են  զինվորական լրիվ հանդերձանքով: 

Ծովինար  Նազարյանը «Առավոտի» թղթակցին ասաց. «Արտակն այդ աստիճան ծեծված, ջարդված վիճակում ոչ 5, ոչ 10 րոպեում, ոչ էլ մեկ ժամում  չէր  կարող բարձրանալ ժայռաբեկորի մոտ»:  Դատական փորձագետները Ա. Նազարյանի մարմնի վրա ընդհանուր առմամբ 54 տարբեր վնասվածքներ են հայտնաբերել: Մեղադրական եզրակացությամբ, դատական նիստերի ընթացքում այդպես էլ  պարզ չէ դարձել, թե ինչպես են այդ վնասվածքները պատճառվել: Օգոստոսի 8-ի նիստում գործով ապացույցների հրապարակման ավարտից հետո դատարանում ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը: Նա կշարունակի ցուցմունք տալ հաջորդ նիստում, որը կկայանա օգոստոսի 14-ին:   Ոսկան Սարգսյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2012/08/09/303824/ 

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

No comments:

Post a Comment