Տեղեկանք Նազարյանի գործով հոկտեմբերի 9-10-ին տեղի ունեցած դատավարության մասին
09.10.2012թ.-ի դատական նիստում որպես վրա հարցաքննվեց Սմբատ Սարգսյանը, ով Արտակ Նազարյանի սպանության պահին ծառայում էր «Ղոզլու 12» հենակետին կից «Լույս» մարտական հենակետում: Ըստ Ս. Սարգսյանի նախաքննական ցուցմունքի՝ ինքը դեպքի նախօրեին, ժամը 22:40-ի սահմաններում լեյտենենտ, ներկայումս ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի հետ եկել է «Ղոզլու 12» և ականատես դարձել, թե ինչպես է կապիտան, ներկայումս ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը ապտակել Նազարյանին: Ըստ ցուցմունքի՝ Նազարյանը ոչինչ չի ասել, չի հակադարձել կապիտանին, գլուխը կախել է ու լռել: Նույնը վկան պնդել է կապիտան Հ. Մանուկյանի հետ առերեսման ժամանակ: Դատաքննության ժամանակ վկան հայտնեց հետևյալը.
1. Ինքը Ղոզլու է եկել ոչ թե ժ.22:40-ի այլ ժ.19:20-ի սահմաններում
2. Ինքը չի տեսել, որ կապիտանն ապտակել է Ա. Նազարյանին, ինքը նման բան չի հայտնել քննիչներին
3. Իրեն հարցաքննել են 3 անձինք, որոնցից միայն մեկի՝ Բերդ քաղաքի ՌՈ բաժանմունքի աշխատակից Բադալյանի անունը գիտի, մյուսներինը՝ ոչ: Իրեն թույլ չեն տվել իր կողմից պատմածի հիման վրա գրված ցուցմունքը կարդալ, բայց հրամայել են գրել, թե իբր ինքն այն ընթերցել է, ճիշտ է, գրված է իր բառերից և կարգադրել են
4. Դեպքից 2 օր անց իրեն կալանավորել են, 4 օր շարունակ պահել խցում և այս ընթացքում են իրենից վերցրել
5. Ըստ վկայի՝ իրեն, այս ժամանակահատվածում խցից հանելով, տարել են քննչական սենյակ, և միայն այնտեղ է նա իմացել, որ պետք է առերեսվի կապիտան Մանուկյանի հետ: Առերեսման ժամանակ ինքն ապտակի մասին
ոչինչ չի հայտնել, չի հիշում թե ինչ թեմաների շուրջ են իրեն հարցեր տվել, առերեսումը չի ընթերցել, անհայտ քննիչի պահանջով այն ստորագրել է:

Նշենք, որ նմանատիպ ձևով կեղծ ցուցմունք է կորզվել նաև գործով մեկ այլ վկայից՝ Ռաֆայել Էվոյանից, ինչի մասին նախկինում արդեն հայտնել ենք:
Վերադառնալով Սմբատ Սարգսյանի ցուցմունքին՝ նշենք, որ այն ամբողջացնում է նախաքննական մարմնի կողմից կատարված հանցագործության պատկերը: Գործով հարցաքննված նախկին քննիչ, վկա Լևոն Պետրոսյանը, պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի այն հարցին, թե ովքեր են դեպքից «մինչև 6 ժամ առաջ» մարմնական վնասվածքներ հասցրել Արտակ Նազարյանին, որի հետևանքով, ըստ դատաբժիշկ Ադամյանի՝
Ա. Նազարյանին մարմնին հայտաբերվել են «այտային ստորին ծնոտի անկյան և պտկաևձ ելունի շրջանների քերծվածքներ, աջ բազկի շրջանի արյունազեղում», ասաց, որ ինքը պարզել է բռնության դեպք՝ կապված կապիտան Մանուկյանի կողմից Նազարյանին ժամը 24:00-ի սահմաններում ապտակ հասցնելու հետ:
Իրականում նման դեպք, համաձայն Ս. Սարգսյանի ցուցմունքի, չի եղել և չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես վերը նշվեց, ըստ դատաբժշկի՝ Ա Նազարյանը ծեծի և խոշտանգման է ենթարկվել ժ.01:50-ին հաջորդած ժամանակահատվածում: Այսինքն՝ քննիչը շատ լավ գիտեր, թե ովքեր են Նազարյանին ծեծել և խոշտանգել «դեպքի գիշերը», եթե հավատանք նրանց կողմից նշվող մահվան ժամանակին, թե ովքեր են Արտակ Նազարյանին ծեծել և խոշտանգել մահվանից ոչ շատ առաջ, սակայն, քանի որ նրա վերադասները որոշել էին, առաջ քաշել այն կեղծ վարկածը, թե իբր Ա. Նազարյանն ինքնասպանություն է գործել, նշված դեպքը, այսինքն՝ վկա Սարգսյանի և նրա վերադաս, լեյտենանտ Վ. Հայրապետյանի Ղոզլու 12 մարտական հետակետ գալու ժամկետը փոխում են, գցում առաջ, իսկ վկայից կեղծ ցուցմունք են կորզում, որպեսզի ստեղծեն պատրանք, թե իբր իրոք կապիտան Հ. Մանուկյանը ապտակել է Ա. Նազարյանին, որի հետևանքով էլ առաջացել են վերը նշվեց, ըստ դատաբժշկի՝ Ա Նազարյանը ծեծի և խոշտանգման է ենթարկվել ժ.01:50-ին հաջորդած ժամանակահատվածում: Այսինքն՝ քննիչը շատ լավ գիտեր, թե ովքեր են Նազարյանին ծեծել և խոշտանգել «դեպքի գիշերը», եթե հավատանք նրանց կողմից նշվող մահվան ժամանակին, թե ովքեր են Արտակ Նազարյանին ծեծել և խոշտանգել մահվանից ոչ շատ առաջ, սակայն, քանի որ նրա վերադասները որոշել էին, առաջ քաշել այն կեղծ վարկածը, թե իբր Ա. Նազարյանն ինքնասպանություն է գործել, նշված դեպքը, այսինքն՝ վկա Սարգսյանի և նրա վերադաս, լեյտենանտ Վ. Հայրապետյանի Ղոզլու 12 մարտական հետակետ գալու ժամկետը փոխում են, գցում առաջ, իսկ վկայից կեղծ ցուցմունք են կորզում, որպեսզի ստեղծեն պատրանք,
թե իբր իրոք կապիտան Հ. Մանուկյանը ապտակել է Ա. Նազարյանին, որի հետևանքով էլ առաջացել են վերը նշված մարմնական վնասվածքները:
Այս մեկնաբանությունից արդեն ակնհայտ է դառնում հանցագործ նախաքննական մարմնի ցինիզմը, լկտիությունը, ստորությունը. այս մարմինը, համոզված իր անպատժելիության մեջ, նկարել է կեղծ սցենար, որպեսզի մարդասպաններնհ ազատ արձակվեն, որպեսզի գործը ներկայացվի որպես ինքնասպանություն և պատասխանատվության ենթարկվեն անմեղ մարդիկ, որոնք չէին կարող Ա. Նազարյանին հասցնել ինքնասպանության, քանի որ Նազարյանին սպանել էին:

10.10.2012թ.-ին դատական նիստում նախագահող Մարդանյանը քննության առավ տուժող կողմի Նազարյանի հագուստը դատաքիմիական-դատակենսաբանական փորձաքննության ուղարկելու վերաբերյալ: Ստորև բերում ենք միջնորդության տեքստն ամբողջությամբ:
Միջնորդություն
Ըստ պաշտոնական վարկածի 27.07.2010թ.-ի ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ 21127 Զ/Մ-ի հսկողությանը հանձնված թիվ 12 “Ղոզլու” կոչվող մարտական հենակետում որպես հենակետի ավագ ծառայության նշանակված լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանն իր հաստիքային “ԱԿ-74” տեսակի
1093977 համարի ինքնաձիգով բերանի խոռոչի շրջանում իրեն հրազենային վնասվածք է հասցրել և տեղում մահացել:
Շուրջ մեկ տարի տևած նախաքննության ընթացքում քր. գործով չի կատարվել կարևորագույն փորձաքննություններից մեկը` Ա. Նազարյանի հագուստները չեն ուղարկվել դատաքիմիական-դատակենսաբանական փորձաքննության: Այս միտումնավոր բացը պետք է անհապաղ շտկել: Հաշվի առնենք
նաև հետևյալ փաստերը.

Մինչ օրս մենք չգիտենք կա՞ն արդյոք Ա. Նազարյանի հագուստների վրա արյան հետքեր և որտե՞ղ են դրանք տեղակայված:
Դատարանում Ա. Նազարյանի հագուստների զննությունից պարզ դարձավ, որ հանգուցյալի տաբատի վրա, առավել ևս հետևի հատվածում արնանման հետքեր չկան, մինչդեռ դատելով դեպքի վայրում դիակի լուսանկարներից, նման հետքեր անպատճառ պետք է լինեին, քանի որ արյունը, հոսելով
Նազարյանի վերնաշապիկի և ներքնաշապիկի վրայով, պետք է կուտակվեր հենց տաբատի հետին հատվածում:
Կետ 2-ում նշվածը վկայում է այն մասին, որ սպանությունից հետո Նազարյանի դիակի դիրքը փոխված է: Ա. Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն կատարելու վերաբերյալ որոշման մեջ գործով քննիչ Մադաթյանը պարտավոր էր փորձագետին ուղղել նաև հետևյալ հարցը՝ կա՞ն
արդյոք փաստեր, որոնք վկայեին մահվանից հետո հանգուցյալի դիակի տեղափոխման կամ դիրքի փոփոխության մասին: Քննիչը նման հարց չի ուղղել փորձագետին, վերջինս չի անդրադարձել այս
խնդրին և այն մնացել է չհետազոտված:
Ա. Նազարյանի դիակի տեղաշարժման մասին են վկայում նաև դիակի դատաբժշկական թիվ 704/34 եզրակացության տվյալները(գ.հ.5, թ.182-197): Ըստ այս եզրակացության՝ Ա. Նազարյանի որովայնի խոռոչում և ստամոքսում արյան կուտակումներ չեն հայտնաբերվել: Մինչդեռ, եթե Ա. Նազարյանը գտնվեր այն դիրքում, որը մենք տեսնում ենք դեպքի վայրի դիակի լուսանկարներում, ապա առնվազն նրա ստամոքս պետք է ծորալով լցվեր մեծ քանակությամբ արյուն: Յուրաքանչյուր հասուն անձ ունենում է 5-7լ արյուն, այնինչ դեպքի վայրի զննումը կատարած քննիչ Մադաթյանը արյան մեծ կուտակումներ չի առձանագրել:

Ըստ այդմ, հենվելով ՀՀ Սահմանադրության N հոդվածի և ՀՀ Քր. Դատ. Օր.-ի …կետի վրա, միջնորդում ենք դատարանին Նազարյանի հագուստները, այդ թվում նաև` ներքնազգեստը, կոշիկները, գլխարկը և գուլպաները ուղարկել դատաքիմիական-դատակենսաբանական ` պարզելու համար.
ա. Կան արդյոք հագուստների վրա արյան հետքեր, թե ոչ: Եթե այո, ապա ի՞նչ խմբի են պատկանում, կարո՞ղ էին արդյոք պատկանել Ա Նազարյանին, հագուստների ո՞ր մասում են դրանք տեղակայված: Կա՞ն արդյոք արյան
հետքեր, որոնք չեն պատկանում Նազարյանին
հետքեր, որոնք չեն պատկանում Նազարյանին
բ. Կա՞ն արդյոք հագուստների վրա փսխման հետքեր
գ. Կա՞ն արդյոք հագուստների վրա ուղեղանյութի հետքեր
դ. Կա՞ն արդյոք Ա. Նազարյանի գուլպաների վրա բուսականության հետ շփման հետքեր
ե. Ինչպիսի ա՛յլ հետքեր կան Ա. Նազարյանի հագուստների վրա:
զ) Ելնելով գործում առկա դեպքի վայրում դիակի լուսանկարներից՝ կարելի՞ է արդոք ասել, որ դիակը սպանությունից հետո տեղաշարժվել է, եթե ոչ, ապա հնարավո՞ր էր արդոք, որ արյունը մեծ ծավալով ներծծվեր վերնաշապիկի և ներքնաշապիկի մեջ, սակայն չներծծվեր տաբատի թիկունքի մասում: Հաշվի առնենք, որ Ա. Նազարյանի արյունը ամբողջապես դուրս էր եկել մարմնից՝ համաձայն փորձագետի՝ ո՛չ որովայնի խոռոչում, ո՛չ ստամոքսում արյուն չի հայտնաբերվել:
Գործով անցնող վկաները, ովքեր 2010թ.-ի հուլիսի 16-27-ն ընկած ժամանակահատվածում ծառայել են «Ղոզլու 12» հենակետում, նշում են, որ հակառակորդի հետ շփման գծին մոտենալիս Ա. Նազարյանը,
որպես կանոն, հագնում էր իր զրահաբաճկոնը: Նախաքննական մարմինը Ա. Նազարյանի զրահաբաճկոնն առգրավել է, սակայն զննության չի ենթարկել, փորձաքննության չի ուղարկել:
Դատաքննության ընթացքում, հետազոտելով Ա. Նազարյանի զրահաբաջկոնը, տուժող կողմը նրա վրա հայտնաբերեց հրազենային կրակոցին բնորոշ վնասվածքի հետքեր:

Այս հարցերին պատասխանելու համար միջնորդում ենք՝ փորձագետին տրամադրել դեպքի վայրում կատարված դիակի լուսանկարների կրկնօրինակները:
Նախագահող Մարդանյանը, ըստ տուժող կողմի, կատարելով աղաղակող անօրինականություն, մերժեց տուժողի միջնորդությունը: Միառժամանակ փորձելով ինչ-որ ձևով մեղմացնել իր մերժման անօրինականությունը՝
հայտարարեց հետևյալը՝ ինքը, ինչպես նշել է իր որոշման մեջ, չի ժխտում, որ միջնորդությունն ունի իր հիմքերը, բայց նա նախաքննության կողմից թույլ տված այս «թերություններին» կանդրադառնա այն պահին, երբ գնա խորհրդակցական սենյակ, որպեսզի դատավճիռ կայացնի: Տուժող կողմը հայտարարեց, որ նախագահողի որոշումն անօրինական է, իսկ նրա մեկնաբանություններն անհեթեթ և աբսուրդային:
Խորհրդակցական սենյակում Ս. Մարդանյանը չի կարող դառնալ Նոստրադամուս և կռահել, թե կային արդյոք Նազարյանի հագուստի վրա արյան հետքեր, ինչ խմբի էին դրանք պատկանում, որտեղ էին տեղակայված
և կարող էին արդյոք պատկանել Ա. Նազարյանին: Կային արդյոք արյան հետքեր, որոնք չեն պատկանում Նազարյանին և կարող էին առաջանալ դեպքից 6 ժամ առաջ և դեպքից ոչ շատ առաջ Նազարյանին ծեծելու և
խոշտանգելու արդյուքում, քանի որ Նազարյանն ակտիվ դիմադրություն է ցույց տվել մարդասպաններին, ինչն ապացուցվում է Նազարյանի խառնվածքով և այն փաստով, որ այդպես է եղել 8 օր առաջ, Նազարյանի և Հ.
Մանուկյանի կռվի ժամանակ: Մեղադրող Ս. Մարդանյանը խորհրդակցական սենյակում անկարող էր պարզել, թե արդյոք ճիշտ է տուժողի իրավահաջորդը, նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը, տուժողի մայր Հ. Հովհաննիսյանը, վկայելով, որ նախաքննության ժամանակ, տեսնելով Ա. Նազարյանի գլխարկը, իրենք դրա վրա արյան հետքեր չեն հայտնաբերել, մինչդեռ դատարանում ներկայացրած նույն գլխարկն արդեն ամբողջապես թաթախված էր անհայտ անձի արյան մեջ կամ արնանման հեղուկի մեջ:
Այս և բազմաթիվ այլ փաստեր ի նկատի ունենալով՝ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ.Մարտիրոսյանը բացարկ հայտնեց նախագահող Ս. Մարդանյանին: Վերջինս, բացահայտ ոտնահարելով օրենքը,
գնալով պաշտոնեական հանցագործության, հրաժարվեց քննության առնել տուժող կողմի բացարկը:

https://www.facebook.com/events/241665589282353/permalink/288198547962390/
No comments:
Post a Comment