Wednesday, November 7, 2012

Արտակ Նազարյանի դատավարությունը թևակոխել է կացնային արդարադատության փուլ. կարծիք

Գլխավոր / Հայաստան / Արտակ Նազարյանի դատավարությունը թևակոխել է կացնային արդարադատության փուլ. կարծիք
2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ տուժող կողմը և մեղադրյալների կողմը լքել են դատական նիստերի դահլիճը: Դա տեղի է ունեցել  այն պատճառով, որ դատավոր Սամվել Մարդանյանն այսօր կամ մերժել է կողմերի ներկայացված բոլոր միջնորդություններն ու իրեն ներկայացված ինքնաբացարկները, կամ դրանք քննության չի առել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Վերջինս նշել է, որ, տուժող կողմի կարծիքով, դատաքննությունը  թևակոխել է կացնային արդարադատության փուլ:
Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարել է, որ նախագահողը չի տիրապետում օրենքներին և կայացնում է ապօրինի, կամայական որոշումներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
«Եվ  այդ հիմքով, որ նախագահողը կոմպետենտ չի քննել սույն բարդ և նախաքննության ժամանակ արդեն նենգափոխված գործը, Շուշանյանը բացարկ հայտնեց նրան: Դատավորը կրկին քննության չառավ մեր միջնորդությունը՝  հայտարարելով, որ դա պարոն Շուշանյանի կարծիքն է, ինքը շատ լավ օրենք գիտի, որից հետո նորից բացարկ հայտարարեցինք իր այդ որոշման դեմ, բացարկը կրկին մերժեց: Դրանից հետո մենք դուրս եկանք դատարանի դահլիճից, որից հետո մյուս կողմերը  նույնպես դուրս են եկել»,- ասել է Ռուբեն Մարտիորսյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ դատավորը նաև հայտարարել է, որ այս պահին իր ձեռքում եղած ապացույցները լիովին բավարար են դատավճիռ կայացնելու համար և, չնայած դրան, նա ցանկանում է նոր վկա բերել դատարան: Ով է այդ վկան՝ տուժող կողմը տեղյակ չէ:

http://epress.am/2012/11/07/%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%86%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%A9%D6%87%D5%A1.html

No comments:

Post a Comment