https://www.facebook.com/events/463887253653619/
Նոյեմբերի 13ին, 13:00, նշանակված դատական նիստի փոխարեն նախագահական նստավայրի առջև կկայանա տուժող և մեղադրվող կողմերի համատեղ բողոքի ցույցը ի պատասխան շարունակական և հետևողական ապօրինությունների, որոնք տեղի են ունենում Արտակ Նազարյանի սպանության գործով դատական նիստերին:
2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը առանձնանում են դատավոր Սամվել Մարդանյանի կողմից բոլոր կողմերի բազմաթիվ միջնորդությունների, ինքնաբացարկների ապօրինի մերժումներով: Դատարանի դահլիճում ակնհայտ է դարձել բոլորին, որ նախագահողը պարզապես չի տիրապետում օրենքներին և կայացնում է ապօրինի, կամայական որոշումներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Կոչ ենք անում արդար դատավարության սկզբունքները պաշտպանող մեր համաքաղաքացիներին սատարել և մասնակցել նոյեմբերի 13-ի բողոքի ցույցին:
Մանրամասն`
http://hahr.am/index.php/ en/cases/artak-nazaryan/ 527-artak-nazaryan-07112012
http://www.lragir.am/ index.php/arm/0/right/view/ 74202
Նոյեմբերի 13ին, 13:00, նշանակված դատական նիստի փոխարեն նախագահական նստավայրի առջև կկայանա տուժող և մեղադրվող կողմերի համատեղ բողոքի ցույցը ի պատասխան շարունակական և հետևողական ապօրինությունների, որոնք տեղի են ունենում Արտակ Նազարյանի սպանության գործով դատական նիստերին:
2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը առանձնանում են դատավոր Սամվել Մարդանյանի կողմից բոլոր կողմերի բազմաթիվ միջնորդությունների, ինքնաբացարկների ապօրինի մերժումներով: Դատարանի դահլիճում ակնհայտ է դարձել բոլորին, որ նախագահողը պարզապես չի տիրապետում օրենքներին և կայացնում է ապօրինի, կամայական որոշումներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Կոչ ենք անում արդար դատավարության սկզբունքները պաշտպանող մեր համաքաղաքացիներին սատարել և մասնակցել նոյեմբերի 13-ի բողոքի ցույցին:
Մանրամասն`
http://hahr.am/index.php/
http://www.lragir.am/
Ակցիան իսկապես շատ հաջող անցավ, եւ վստահ եմ՝ ռեզոնանսը մեծ կլինի: Ի սկզբանե նախատեսված էր, որ ակցիային մասնակցելու էին եղբորս գործով դատավարության եւ տուժող, եւ պաշտպանական կողմերը, այլ զոհված զինծառայողների հարազատներ, «Բանակն իրականում» խմբի ակտիվիստները: Իսկ ՀԱԿ չորս երիտասարդ ակտիվիստների դեմ խայտառակ դատավճռից հետո Վերաքննիչ դատարանի մոտի ակցիայի մասնակիցները միացան Նախագահականի մոտի ակցիային՝ իրենց բողոքն արտահայտելով եւ Արտակի, եւ ՀԱԿ ակտիվիստների հետ կապված:
Շատ կարեւոր է, որ անարդարության դեմ բողոքի մեր ձայները միավորվում են: Շատ կարեւոր է հասկանալ, որ այս պայքարը մեկ ընդհանուր գործի համար է՝ արդարության հաստատման, որից շահելու են բոլո՛ր քաղաքացիները:
Մաղթենք, որ բոլոր քաղաքացիները հնարավորինս շուտ հասկանան դա եւ ոտնահարվելիս ոչ թե փորձեն զարտուղի ճանապարհներով, իրենց արժանապատվության վրայով անցնելով, նվաստացուցիչ զիջումներ ստանալ իրենց ճակատագրի տնօրինողներից, այլ բարձրաձայնեն իրենց խնդիրը այնպես, որ այս բոլոր ձայները միավորման արդյունքում դառնան սեփական ճակատագրի տնօրինողը արդար ու ազատ Հայաստանում:

No comments:
Post a Comment