Այսօր հարցաքննել ենք հայտնի «խոճկորի ծնոտ» Վիգեն Ադամյանին: Ստորեւ տեսեք այն երեք վիդեոներում: Երեկվա ակցիայից հետո շատ լրագրողներ ցանկություն հայտնեցին լուսաբանել այսօրվա նիստը, բայց ինչպես սպասելի էր, դատը Իջեւանում անելու հանգամանքը նրանցից շատերի համար խոչընդոտ դարձավ: Ահա եւ ունեք ամբողջ տեսագրությունը, լուսաբանեք: Վիգեն Ադամյանից հետո մնացած նիստում մենք ներկայացրեցինք միջնորդություն՝ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում ապօրինաբար ազատազրկված զինծառայողների ցուցմունքները ճանաչել անթույլատրելի ապացույց եւ քրգործ հարուցել նրանց ազատազրկելու հրաման տված հրամանատարին՝ Սեյրան Ղազարյանին:
2/3 https://www.youtube.com/watch?v=jnE8fi8Xxzs
3/3 https://www.youtube.com/watch?v=u97R0KJbZWU
Դատաբժիշկ Վիգեն Ադամյանը հարցաքննվում է Տավուշի առաջին ատյանի դատարանում՝ 2010-ի հուլիսի վերջին Մեհրաբ զորամասի մարտական հենակետերից մեկում սպանված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով: Նա է կատարել Նազարյանի մարմնի զննությունը եւ արձանագրել մարմնական վնասվածքներ երեք ժամանակային կատեգորիայում՝ 1. «մահվանից ոչ շատ առաջ», 2. «մահվանից մինչեւ մոտ 6 ժամ առաջ» եւ 3. «մահվանից 3-5 օր առաջ»: Դատարանում 14.11.2012թ. նա հերքեց իր իսկ փորձագիտական եզրակացության որոշ առանցքային արձանագրումներ, եւ օգտվելով ընդմիջումից՝ հեռացավ՝ դիմում թողնելով դատարանին, թե մնացած հարցերին կպատասխանի գրավոր: Սակայն դատարանը բավարարեց տուժող կողմի միջնորդությունը եւ դատաբժիշկը կշարունակի հարցաքննվել հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 20-ին:
No comments:
Post a Comment