Tuesday, March 26, 2013

Տուժող կողմի ճառը՝ դատավճռից առաջ (video)

Մեղադրող կողմ չկա, կա շահագրգիռ կողմ

  • Իրավունք - 26 Մարտի 2013, 21:00

«Ախր դա նրա ի՞նչ գործն էր,- մի քանի անգամ մեր տանը պնդում էր քննիչը, մեզ ասում էին՝ արևելագետը՝ կրթված մարդը, ի՞նչ գործ ունի զինված ուժերում, ես չգիտեի, որ զինված ուժերը ոչ թե կրթված մարդկանց տեղն է, այլ մարդասպաններինը, հանցագորրծներինն ու բռնավորներինը»:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր իրենց ճառը ներկայացրեցին մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչները:

Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, ուշադրություն սևեռեց նաև այն հանգամանքի վրա, որ այս գործով վճիռը լինելու է դատարանի կողմից վերաբերմունքի դրսևորում ոչ միայն կոնկրետ գործին, այլ ՀՀ զինված ուժերում գերիշխող մարդկային տեսակի հանդեպ:
«Հարգելի դատարան, խորհրդակցական սենյակում Դուք ստիպված եք լինելու մտածել այն մասին, թե արդյո՞ք ՀՀ զինված ուժերը, նորելուկ հայոց բանակը մարդասպանների տեղ է, թե Արտակ Նազարյանի պես կիրթ սպաների », ասաց Ծովինար Նազարյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հանգամանալից ներկայացրեց ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների թույլ տված սխալները, բացթողումներն ու միտումնավոր թերացումները: Մարտիրոսյանը ճառում նշեց, որ որևէ կերպ դատաքննության ընթացքում չի ապացուցվել մեղադրողների ներկայացրած ինքնասպանության վարկածը:
«Ինչու՞ չորս տարի, սա սպեկուլյացիա է, ես սա կաշառք եմ համարում ու չեմ ցանկանում անդրադառնալ մեղադրանքին, կամ մեղադրող կողմի ներկայացրած չակերտավոր փաստարկներին, մենք գտնում ենք, որ այսօր դատարանում մեղադրող կողմ չկա, կա շահագրգիռ կողմ», ասաց  Ռուբեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ մեղադրողները հինգ ամբաստանյալներից երեքի համար պահանջել էին չորս տարվա ազատազրկում, մեկի համար՝ երկու տարի, իսկ ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի համար՝ տասներեք տարվա ազատազրկում: Բոլորին էլ մեղադրանք էր առաջադրվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:
 «Դատարանում չի հիմնմավորվել  ինքնասպանության վարկածը, չի ապացուցվել գործով մեղադրյալների գործողությունների և Նազարյանի մահվան միջև պատճառահետևենքային կապը, ուստի ամբաստանյալների նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ», ներկայացնելով տուժող կողմի փաստարկները՝ հայտարարեց Ռուբեն Մարտիրոսյան:
Տուժող կողմի ճառի ընթերցմանը ուշացումով ներկայացավ նաև ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչը:
Նշենք, որ Արտակ Նազարյանի գործով վճիռը հրապարակվելու է պաշտպանական կողմի ներկայացուցիչների պաշտպանական ճառերից հետո, որոնք կընթերցվեն ապրիլի 2-ին, 14:00-ին նշանակված դատական նիստին: Դատավորի սպասվող վճռի ազդեցության  վերաբերյալ դատարանում խոսեց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:
«Ձեր վճիռը նշանակելու է՝ արդյո՞ք Դուք արդարության կողմն եք, թե արդարության դեմ եք, արդյո՞ք Դուք խրախուսում եք զինվորական դատախազության հանցավոր գործունեությունը, արդյո՞ք Դուք խրախուսում եք մարդասպանների ծառայությունը ՀՀ զինված ուժերում և Արտակ Նազարյանի նման մարդկանց ոչնչացումը այդպիսի մարդասպանների կողմից»:
https://www.youtube.com/watch?v=eQOo-SCwa4o
- See more at: http://www.lragir.am/index.php/arm/0/right/view/80670?fb_action_ids=10151487432523670&fb_action_types=og.likes#sthash.Rf6tTVTo.dpuf

No comments:

Post a Comment