Friday, July 12, 2013

Մուշեղ Շուշանյան․ Լավատեսության հիմք չկա Վերաքննիչում

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ դիմելուն, պրն Շուշանյանի խոսքով` իրենք այդ կառույց կարող են դիմել Հայաստանի իրավական ատյանները սպառելուց հետո միայն: «Եթե Վերաքննիչ դատարանը և´ մեր, և´ ամբաստանյալների բողոքները չբավարարի, դատավճիռը թողնվի անփոփոխ, կդիմենք Վճռաբեկ դատարան, իսկ եթե այնտեղ էլ արդյունքի չհասնենք, կդիմենք ՄԻԵԴ»,- տեղեկացրեց փաստաբանը` հավելելով, որ մինչ այսօր էլ ամբաստանյալները հայտարարում են, որ իրենք կապ չունեն Արտակ Նազարյանի ինքնասպանության հետ:
Արդյոք Վերաքննիչ դատարանում տուժող կողմը կհասնի հաջողության: «Ցավոք, լավատեսության հիմքեր չկան, որ գործի մեջ բեկում կլինի: Էն խայտառակ խախտումները, որոնք թույլ տվեց առաջին ատյանի դատարանը, լավատեսություն չեն ներշնչում, որ Վերաքննիչ դատարանը Արտակ Նազարյանի գործի նկատմամբ այլ մոտեցում կորդեգրի»,- եզրափակեց Մուշեղ Շուշանյանը:

No comments:

Post a Comment