15.07.2013 | արդար դատաքննության իրավունք
Արտակ Նազարյանի գործով նիստը հետաձգվեց
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.05.2013թ.-ին կայացրած դատավճռի դեմ փաստաբան Մուշեղ Շուշանյանի բողոքի քննարկումը:
Դատական նիստին չէր ապահովվել ամբաստանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի ներկայությունը: Դատարանի նախագահող Գ. Մելիք-Սարգսյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալը գտնվում է Կոշ ՔԿՀ-ում և այդ պատճառով հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը:
Դատական նիստին ներկա էին նաև ՀՀ-ում Ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև Ամերիկյան դատավորներ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին ժամը 12:30-ին:
Հիշեցնենք, որ բացի տուժողներից` վերաքննիչ բողոք են ներկայացրել նաև գործով երկու ամբաստանյալները` Հակոբ Մանուկյանը և Վահագն Հայրապետյանը: Վերաքննիչ բողոքի հեղինակները պահանջում են բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` այն ուղարկել նոր քննության կամ արդարացնել գործով մեղադրվող ամբաստանյալներին:
No comments:
Post a Comment