Էմիլի Լոնգ*

Գուցե դուք էլ եք սգում։
Գուցե տառապում եք՝ նրա տառապանքը տեսնելով։
Գուցե անօգնական եք զգում։
Գուցե զգում եք, որ այն չեք ասում, որովհետեւ չգիտեք էլ ինչ ասել։
Գուցե զգում եք, որ այն չեք ասում, որովհետեւ չգիտեք էլ ինչ ասել։
Գուցե ուզում եք սիրել նրան այս ամենի մեջ, բայց ոչ ոք չի սովորեցրել, թե ինչպես։
Ոչինչ։
Մենք մեծմասամբ չգիտենք ինչ անել սրա հետ, որ վիշտ է կոչվում։
Իդեալական կլիներ, եթե
ձեր սգացող հարազատն ասեր․ «Այ սա է ինձ պետք։ Այ էսպես կարող ես օգնել»։ Ցավոք, առհասարակ այդպես չի լինում։ Նրան ջախջախել է կործանարար հարվածը և միայն անկողնուց վեր կենալը նրանից մեծ ջանքեր է պահանջում։ Գրեթե անհնար է թվում արտաբերել, թե ինչի կարիք ունի և ինչպիսի աջակցություն է իրեն պետք։
ձեր սգացող հարազատն ասեր․ «Այ սա է ինձ պետք։ Այ էսպես կարող ես օգնել»։ Ցավոք, առհասարակ այդպես չի լինում։ Նրան ջախջախել է կործանարար հարվածը և միայն անկողնուց վեր կենալը նրանից մեծ ջանքեր է պահանջում։ Գրեթե անհնար է թվում արտաբերել, թե ինչի կարիք ունի և ինչպիսի աջակցություն է իրեն պետք։
Բարեբախտաբար․ սգացող հարազատին սիրելը այնքան բարդ չէ, ինչքան թվում է։ Ընդհանուր առմամբ, դա ընդամենը սրտակից ու բարի մարդ լինելն է։
Մոտ եղեք
Նախևառաջ, մոտ եղեք, եղեք կողքին։
Հայտնվեք նրա դռանը։ Վազվզեք նրա գործերով։ Նրա լվացքն արեք։ Ուտելիք պատրաստեք և հետը նստեք, որ համոզվեք՝ ուտում է (վշտի վաղ փուլում մարդիկ հաճախ կորցնում են ախորժակը և կանոնավոր չեն ուտում)։ Պառկեցրեք քնելու և գրկեք ուսերը, երբ լալիս է։
Շարունակեք մոտ լինել ամիսներ շարունակ, տարիներ շարունակ, սա կենսական կորուստ է, և ձեր կարիքը կա ամբողջ կյանքում։ Հաղորդագրություն ուղարկեք, զանգեք, բացիկներ ուղարկեք։ Հիշեք նրա զավակի ծննդյան օրն ու մահվան տարելիցը։ Օգնեք կազմակերպել զավակի ծննդյան և հիշատակի օրերը նշելը և ներկա եղեք մահվան տարելիցին։ Նշեք օրացույցում, որ չմոռանաք, որովհետեւ նա չի մոռանում։ Եվ չի մոռանում նրանց, որ իր կողքին են այդ օրերին։
Գուցե մի սխալ բան ասեք կամ անեք ինչ-որ պահի։ Պատահում է։ Բայց եթե կամենում եք կողքին լինել՝ ի հեճուկս այդ անհրամարավետության, դա է կարեւորը։ Այդպես եք օգնում։
Համբերատար եղեք
Կորուստի վիշտը կարճ չի ապրվում։ Ոչ էլ միագիծ է կամ պարզ ու տրամաբանական։
/Persongrieving-GettyImages-684022240-5a3ede4c0c1a820036d18c33.jpg)
Եթե անկեղծ լինենք, եթե հավատաք դրան, ձեզ համար դժվար կլինի աջակցել ձեր հարազատին քանի դեռ նա ձեր կարիքն ունի։
Ձեր հարազատը շատ ավելի երկար է սգալու, քան կուզեք լսել այդ մասին կամ մոտ լինել։ Ահա թե երբ են պետք ձեր համբերությունն ու ըմբռնումը։
Զավակի համար սգացողն ի վերջո կգտնի այդ վշտի ու մխացող վերքի հետ ապրելու ձևը, բայց երբեք չի դադարի կարոտել զավակին կամ տենչալ գրկել նրան։ Ծննդյան օրերը, տոները և հիշատակի օրերը շատերի համար ցավալի փորձություն են դառնում ամբողջ կյանքում։
Երբ տեսնում եք, որ արդեն հոգնում եք նրա սգից կամ ուզում եք, որ «արդեն հետևում թողնի», հիշեք, որ նա շատ, շատ ավելի է հոգնած ու սպառված այդ սգից, քան կարող եք նույնիսկ պատկերացնել։ Այս ժամանակ եք ամենաշատը պետք, որ մոտ լինեք։
Լսեք
Մինչ ճգնում եք կողմնորոշվել, թե ինչ ասել, հավանաբար ձեր հարազատը պարզապես ուզում է, որ իրեն լսեն։
Իրոք, իսկականից լսեք։
Նրա վախերի մասին։ Նրա վշտի մասին։ Նրա կասկածների ու մեղքի զգացման, զղջումների ու հարցերի մասին։ Այն մասին, որ իրեն թվում է, թե սխալ ծնող է եղել։ Իր երեխայի ճակատագրի նկատմամբ անարդարությունից ծնված զայրույթի և ցասման մասին։ Վշտի պոռթկումների մասին, որից նա իրեն գիժ ու աննորմալ է զգում։
Թույլ տվեք, որ ձեր սիրելին խոսի ձեզ հետ և լսեք առանց դատելու կամ կեղծ լավատեսության։ Մի փորձեք ինչ-որ ձևով շտկել իրավիճակը կամ օգնել, որ մի ուրիշ բան զգա։ Ուղղակի լսեք։
Լսեք, և երբ ուզում եք առարկել նրա ինչ-որ ասածի կամ լրացնել ձեր սեփական մտքերով, շարունակեք լռել ու ավելի շատ լսեք։
Լսեք, իսկ հետո պարզապես ասեք, որ սիրում եք նրան ու կողքին եք։

Ահա ճշմարտությունը․ ձեր հարազատը երկար ժամանակ այդպես էլ չի դառնա ահավոր հավեսով ընկեր կամ ընտանիքի անդամ։
Ամենայն հավանականությամբ, նա չի երևա բոլոր ծնունդներին, տոներին ու հավաքներին։ Կմոռանա ձեր ծննդյան օրը, տարեդարձերը և այլ հիշարժան օրեր։ Սիրտ չի ունենա մասնակցել ատամհատիկի ու փոքրիկների ծննդյան օրերին, կամ ընդհանրապես երեխաների միջավայրում լինել (այս մեկը կարող է տևել տարիներ)։
Հատկապես առաջին տարում նա հավանաբար կմոռանա ասածներդ, ծրագրեր կազմելիս կա՛մ կմոռանա դրանց մասին, կա՛մ չեղյալ կանի վերջին պահին, ուղղակի որովհետեւ այդ օրը չի կարողացել պոկվել անկողնուց։
Երբ բողոքում եք առօրյա հոգսերից, ասենք՝ երեխայիդ չարությունից կամ զայրացնող աշխատակցից, նա կարող է չնեգրավվի խոսակցության մեջ ինչպես նախկինում կամ էլ ասի, թե ավելորդ նշանակություն եք տալիս դրանց։ Ոչ թե նա անտարբեր է ձեր դժվարությունների նկատմամբ, այլ պարզապես նրա ապրածը այնքան անտանելիորեն ահռելի է, որ մնացած ամեն ինչ անիմաստ ու աննշան է թվում դրա կողքին։
Ուստի, երբ նա չի կարողանում նախկին կամ ցանկալի ընկերը կամ հարազատը լինել,ներեք նրան։ Նա դեռ սովորում է, թե ոնց նավարկել մի կյանքում, որն ամբողջությամբ փոխվել է՝ ասես նետված լինի մի օտար կղզի՝ առանց քարտեզի եւ հաղորդակցվելու միջոցների։
Ճանաչեք նրան
Ինչքան էլ վաղուց ճանաչեք ձեր սիրելիին, ինչքան էլ լավ ճանաչած լինեք ձեր սիրելիին, պատրաստ եղեք նրան ծանոթանալ ու ճանաչել զրոյից։
Զավակի կորուստը մեզ փոխում է անդառնալիորեն։
Ձեր հարազատն այլևս նույն մարդը չէ և երբեք էլ չի լինի։ Վիշտը նրան նոր մարդ է դարձրել։
Չզարմանաք, եթե նույն կերպ չի արձագանքում բաների, ինչպես առաջ, կամ եթե հանկարծ կորցնում է հետաքրքրությունը սիրելի զբաղմունքների նկատմամբ, կամ եթե աշխարհի մասին հայացքները, որ մի ժամանակ թանկ էին իր համար, այլեւս անտանելի են դառնում։
Չզարմանաք, եթե նույն կերպ չի արձագանքում բաների, ինչպես առաջ, կամ եթե հանկարծ կորցնում է հետաքրքրությունը սիրելի զբաղմունքների նկատմամբ, կամ եթե աշխարհի մասին հայացքները, որ մի ժամանակ թանկ էին իր համար, այլեւս անտանելի են դառնում։
Չէ, նա այլևս նույն մարդը չի լինի, որին հիշում ու այնքան սիրում էիք։ Վիշտը կփոխի նրան և կվերածի նոր մարդու, և նույնիսկ դա էլ կփոխվի ժամանակի ընթացքում։
Բայց շուտ չհանձնվեք։ Գուցե նա ձեր իմացած մարդը չի այլևս, բայց գուցե սրտանց սիրեք այն նոր մարդուն, որ դարձել է, կամ դառնում է։
Անշտապ ճանաչեք նոր՝ հետ կորստյան մարդուն։
Հիշեք
Վերջապես, եթե ոչ մի բան էլ չեք անում, հիշեք նրան։

Կիսվեք նրա հուշերով, տվեք զավակի անունը, հիշեք զավակի ծննդյան օրը, պատվեք նրան տոներին և մայրության (կամ հայրության) օրը, նվիրատվություն արեք զավակի համար, այսպիսի հոդվածներ կարդացեք և քննարկեք ձեր հարազատի հետ։
Նվիրեք ձեր սիրելիին իր զավակին հիշելու ընծան։ Դա ամենամեծ նվերն է, որ կարող եք անել։
Եվ այս ամենից էլ վեր, սիրեք նրան։ Սիրեք այնպես խորը և այնպես բացահայտ , որ պարուրվեն ձեր շողերով։
Դուք պետք եք նրան, և ձեր սերն է պետք։
Խենթորեն սիրեք։
*Էմիլի Լոնգը ամերիկացի բլոգեր է։ Նրա երեխան մահացել է շատ վաղ տարիքում, և նա հիմնականում գրում է վշտի մասին։ Յուրաքանչյուր ծնող յուրովի է ապրում իր կորուստը, ինչպես և նույն ծնողը տարբեր փուլերում տարբեր կերպ է ապրում վիշտը։ Բայց, կարծում եմ, Լոնգի այս հոդվածը պատասխանում է հիմնական հարցերին, ինչից յուրքանչյուրը կարող է իր դեպքի համար օգտակար խորհուրդներ քաղել։ — Ծ․Ն․http://emilyrlong.com/how-to-love-someone-who-is-grieving-their-child/
Thank you! Peace.
ReplyDelete