ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Նախագահական նստավայրի մոտ բողոքի գնացած սևազգեստ մայրերին տեսել էր Սերժ Սարգսյանը և ցուցում տվել զինվորական դատախազ Գևորգ Կստանյանին անձամբ հսկողության տակ վերցնել մահվան այս գործերի քննությունը: Զինդատախազն անմիջապես արձագանքել և ընդունել էր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին:
Անցած տարի հուլիսի 27-ին Տավուշի մարզի Մեհրաբներ զորամասում բռնությունների արդյունքում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, զինդատախազի հետ հանդիպմանը մասնակցել է հունվարի 29-ին: Հանդիպումը տեղի էր ունեցել զինդատախազի աշխատասենյակում` քննության կողմերի մասնակցությամբ` քննիչ Լևոն Պետրոսյան, փաստաբան Սեդա Սաֆարյան և Արտակ Նազարյանի մայրը: Հանդիպումը տևել էր շուրջ 3 ժամ:
Գևորգ Կոստանյանը հավասարապես լսել է բոլոր կողմերին, առանձնակի հարգանք դրսևորել տուժող կողմի նկատմամբ, համապատասխան ցուցումներ տվել քննությունը վարող քննիչին և խոստացել որոշ ժամանակ անց ևս մեկ հանդիպում կազմակերպել և խոսել արդյունքների մաին, սակայն սպասվող հանդիպումը դեռևս չի կայացել:
Չի բացառվում, որ նոր մեղադրյալի` նույն զորամասի դասակի հրամանատար Վահագն Հայրապետյանի ներգրավվումն այս գործով զինդատախազի վերահսկողության արդյունքում է տեղի ունեցել:
Փաստաբան Սեդա Սաֆարյանը ողջունում է նոր մեղադրյալի ներգրավումն այս գործով, սակայն տարակուսանք է հայտնում մեղադրանքի շուրջ: “Լավ է, որ նախաքննական մարմինն ընդլայնում է մեղադրյալների շրջանակը և փորձում է ճշտել ու որևէ մեղավորի դուրս չթողնել այդ շրջանակից, սակայն իմ և տուժողի իրավահաջորդի համար տարակուսելին կատարված հանցագործության` ինքնասպանություն որակումն է”:
Փաստաբանը նաև բողոք էր ներկայացրել զինդատախազին, որտեղ անդրադարձել է կատարված քննության ընթացքում տեղի ունեցած խախտումներին, մեղադրանքի որակմանն ու դրանց համապատասխանությանը:
“Նախաքննական մարմնի նկատմամբ տուժող կողմի մոտ առաջացել են հիմնավոր կասկածներ, և դրանց մի մասը ակնառու են և կասկածի տակ են դնում նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածով մեղավոր անձանց առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը նրանց թույլ տրված արարքների իրական ծավալին”, բողոքում նշել է փաստաբանը` կանգ առնելով գործի համար էական նշանակություն ունեցող կոնկրետ հանգամանքների վրա, որոնք օբյեկտիվ քննության դեպքում կտանեին հանցագործության բացահայտմանը և կասկածի տակ կդնեին կամ կբացառեին ինքնասպանության վարկածը:
Գործի նյութերի ուսումնասիրությունից փաստաբանին հայտնի է դարձել, որ Արտակ Նազարյանի գրպանից կապիտան Հ. Մանուկյանը (կալանքի տակ է) հանել է գործի համար էական նշանակություն ունեցող փաստաթուղթ` Արտակ Նազարյանի օրագիրը, ապա փոխանցել Մ. Նաջարյանին, իսկ վերջինս էլ գումարտակի հրամանատար Մ. Գաբրիելյանին, ում միջոցով և փաստաթուղթը մոտ 10 օր անց ուշացումով տրամադրվել է նախաքննական մարմնին` “այսինքն ընթացել է աապացույցի փչացման գործընթաց և ոչ պատահաբար,- ընդգծել է փաստաբանն իր բողոքում` հավելելով,- հայտնաբերված փաստաթուղթը նրա կողմից ուշացումով և նպատակային է ներկայացվել նախաքննական մարմնին, ինչը մեզ մոտ հիմնավոր կասկած է առաջացրել, որ նա ուղղակիորեն առնչվում է դեպքին”:
Փաստաբանն իր բողոքում, փաստացի ցույց է տվել գումարտակի հրամանատար Գաբրիելյանի կապը կատարված հանցագործության հետ, սակայն նախաքննական մարմինը անտեսել է վերջինիս գործոնը: “Նախաքննական մարմինն անվիճելիորեն հավատ է ընծայել այս ենթադրյալ փոխանցավազքին”:
Արտակ Նազարյանի մարմինը բերելու օրը գումարտակի հրամանատար Մ. Գաբրիելյանը հարազատներին ակնարկել է օրագրի գոյության մասին, բայց չի հայտնել, թե որտեղ է այն: Հարազատներն ու փաստաբանը ենթադրել են, որ այն առգրավված է նախաքննական մարմնի կողմից:
“Օրագիրը նախաքննական մարմնին հանձնելու գործընթացում գումարտակի հրամանատարի դերն առաջնայինից արհեստականորեն դարձվել է երկրորդական : Համոզված ենք, որ լեյտենանտ Արտակ Նազարյանի օրագիրը նրա ցուցումով և գիտությամբ, անձնական այլ շահագրգռությամբ պայմանավորված, նախաքննական մարմնին ներկայացվել է ուշացումով և մասնատված վիճակում”, զինդատախազին ուղղված բողոքում նշել է Սաֆարյանը:
Օրագրի էջերի պոկոտված լինելը վկայում է այն մասին, որ դրանցում նկարագրված են եղել զորամասի առօրյան և տիրող անառողջ բարքերը, փաստաբանը չի բացառում, որ այնտեղ նկարագրված է եղել Արտակ Նազարյանի նկատմամբ գործադրված բռնությունների պատկերը:
“Ողբերգական մահվանը նախորդող օրերին տեղի ունեցածը նախաքննական մարմնից թաքցնելը ձեռնտու էր ոչ այնքան ստորին օղակի ծառայողներին, որքան զորամասում կարգուկանոնի համար պատասխանատու առաջին դեմքին` գումարտակի հրամանատարին”, եզրակացրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանի դեպքից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքից ազատեց գումարտակի հրամանատար Գաբրիելյանին, ինչով և վերջինս ազատվեց քրեական պատասխանատվությունից:
Դեպքերի իրական զարգացման ընթացքը պարզելու ցանկության բացակայությունն ու նախաքննական մարմնի կողմից անարժանահավատ փաստական հանգամանքներն անվիճելիորեն ընդունելը փաստաբանը բացատրում է հրամկազմի և քննչական բաժնի միջև ավանդական կապերով, ինչը “լրջորեն խոչընդոտել է նախաքննության օբյեկտիվությանը”:
Արտակ Նազարյանի մարմնի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների կապակցությամբ սպառիչ պատասխաններ չի տրվել նաև դատաբժշկական փորձագետների կողմից, “մինչդեռ այդ հանգամանքների պարզաբանումը փոխում է հանցագործության նկարագիրը”:
Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբաններ Սեդա Սաֆարյանն ու Մուշեղ Շուշանյանը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդն ինքը, նախաքննության ամբողջ ընթացքում զրկված են եղել Արտակ Նազարյանի շահերի պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու հնարավորությունից: Նախաքննական մարմինը մերժել է տրամադրել քրեական գործի արոշակի նյութեր (Արտակ Նազարյանի օրագիրը, տեղազննության արձանագրություն), ինչը կնպաստեր քրեական գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքին:
Մերժումը քննչական մարմինը բացատրում է նախաքննության գաղտնիությամբ: Ոչ միայն Արտակ Նազարյանի, այլև քրեական մյուս գործերը կոծկելու համար “նախաքննության գաղտնիությունը” նախաքննական մարմնի համար արդյունավետ միջոց է:
Եվ սա է հիմնական պատճառներից մեկը, որ Արտակ Նազարյանի ընտանիքը հավատ չի ընծայում քննության ընթացքին ու հանցագործությունը բացահայտելու նախաքննության հավաստիացումներին:
Փաստաբանները փորձում են դատարանի միջոցով վերականգնել արդյունավետ պաշտպանության միջոցներից օգտվելու իրենց իրավունքները` հղում անելով Եվրոպական դատարանի, Եվրոպական ու ՄԱԿ-ի կոնվենցիաներով սահմանված նորմերի վրա, մասնավորապես, այն դեպքում, երբ հարազատները բողոք են ներկայացնում` անձին կյանքից ապօրինի զրկելու համար պետության ներկայացուցիչների պատասխանատվության մասին:
Առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները մերժել են փաստաբանների, տուժողի իրավահաջորդի բողոքները:
Զինդատախազ Գևորգ Կոստանյանը նախկինում սերտորեն աշխատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ և ի պաշտոնե ներկայացրել Հայաստանը, ինչը նշանակում է, որ նրա համար խորթ չեն միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին առնչվող նորմերը, մնում է միայն դրանք գործնականում կիրառել:
Իր աշխատասենյակում ընդունելով քննության բոլոր կողմերին, զինդատախազն, իրականում, ինչ որ առումով, առաջնորդվել է հրապարակային քննության սկզբունքներով: Եթե զինդատախազը քրեական այս գործերի վրա, իրոք, սահմանում է արդյունավետ վերահսկողություն, ապա պետք է առաջնորդվի տուժողների իրավունքը չսահմանափակելու միջոցներով, հակառակ դեպքում ապօրինի կյանքից զրկված զինծառայողների հարազատների և հանրության համոզմունքը ձևակերպված “ինքնասպանությունների” մասով երբեք չի փոխվի:
Իսկ համոզմունքն այն է, որ ապօրինի կյանքից զրկված զինծառայողներին բանակում սպանել են:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

http://www.lragir.am/index/arm/0/right/view/46493
No comments:
Post a Comment