Էլդա Գրինը՝ իշխանական հաճկատար
Երեկ իր ասուլիսի ժամանակ Էլդա Գրինը հայտարարել է, որ Ծովինար Նազարյանի եղբայր՝ 2010 թ. հուլիսի 27-ին Տավուշի թիվ 21127 զորամասում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանն ինքնասպանություն է գործել: Գրինը նաև հրապարակել է մի նամակ, որն իբրև թե գրել է ինքը՝ Արտակը, և այնտեղ նշել է, թե ինչու է ինքնասպանություն գործում:
http://www.1in.am/22917.html
Երեկ իր ասուլիսի ժամանակ Էլդա Գրինը հայտարարել է, որ Ծովինար Նազարյանի եղբայր՝ 2010 թ. հուլիսի 27-ին Տավուշի թիվ 21127 զորամասում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանն ինքնասպանություն է գործել: Գրինը նաև հրապարակել է մի նամակ, որն իբրև թե գրել է ինքը՝ Արտակը, և այնտեղ նշել է, թե ինչու է ինքնասպանություն գործում:
«Նախևառաջ, խնդիրն այն է, որ Էլդա Գրինն իրեն թույլ է տվել հրապարակել նախաքննական նյութեր: Իր ձեռքի տակ այդ նյութերը գտնվել են փորձագիտական գնահատական ապահովելու համար, իսկ ինքն այդ փաստն օգտագործել է, ասուլիս տալու և դեռ չավարտված նախաքննության վարկածը հաստատելու համար: Ինքն արդեն ոչ թե նախաքննական մարմնի փաստաբանի դերն է կատարում, այլ փաստորեն դատավճիռ է կարդում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով հոգեբան Էլդա Գրինի երեկվա մամուլի ասուլիսին, նշեց լրագրող Ծովինար Նազարյանը և հավելեց, որ այն դեպքում, երբ իրենք իրենց կողմից էին հրապարակում գործի վերաբերյալ սեփական տեղեկություններ, նախաքննական մարմինը մեծ աղմուկ էր բարձրացնում:
Ծովինարը նկատեց, որ Գրինն իրեն վերագրում է նաև ձեռագրաբանի մասնագիտություն, ինչն աբսուրդ է: Ծովինարի խոսքերով՝ Էլդա Գրինն անտեսում է, որ այդ նամակը հայտնվել է դեպքից 12 օր հետո. «Այդ ձեռագիրը եղել է մի բլոկնոտում, որի մնացած էջերը պատռված են եղել, ինչն էլ նշանակում է, որ մարդիկ Արտակի բլոկնոտի բոլոր էջերը պատռել են, 12 օր ուսումնասիրել նրա ձեռագիրը և փորձել են այն պատճենել, կարդացել են նրա գրածները՝ իմանալու, թե ինչպես է գրում, ինչպես է մտածում և վերջում էլ շարադրել են այդ նամակը»:
Ծովինարը մեզ տեղեկացրեց, որ նշված «նամակում» կան նաև այնպիսի ուղղագրական սխալներ, որոնք Արտակը երբեք չէր անի. «Ես համեմատել եմ իր նախորդ նամակների հետ, գտել եմ այդ նամակներում այն բառերը, որոնք Գրինի ներկայացրած նամակի մեջ ուղղագրական սխալներով են և համոզվել եմ, որ Արտակը երբեք նման սխալներով չի գրել»:
Ծովինարը նկատեց նաև, որ Էլդա Գրինը, լինելով հոգեբան, պիտի հաշվի առներ Արտակի ընտանիքի զգացումները և տեսախցիկների առջև նման արտահայտություններ չաներ:
Նա ընդգծեց, որ Էլդա Գրինն այդ ասուլիսը հրավիրել է միմիայն Արտակ Նազարյանի մահը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար. «Ինչ-որ մեկը պետք է հասարակական կարծիքի վրա ազդելու համար նման հայտարարություն աներ և Էլդա Գրինի «քնքուշ», «կանացի» կերպարը թվացել է ամենաշահեկանը և հենց նրա վրա էլ դրվել է այդ պարտականությունը: Բոլորն էլ համոզված են, որ այդ կինն ընդամենը պատվեր կատարող է»:
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ իրենք քննիչից ստացել են Էլդա Գրինի ներկայացրած դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը. «Այնտեղ ամբողջությամբ շարադրված է նախաքննության վարկածը և հետո գրված էր, թե ինչ լավ տղա էր Արտակ Նազարյանը, ինչ բարեկիրթ, լայնախոհ և կրթված: Այդ եզրակացությունը վստահությունն չի ներշնչում և մենք ներկայացնելու ենք մեր առարկությունները, ինչպես նաև դիմելու ենք արտասահմանյան փորձագետներին: Շատ ամոթ կլինի, որ հայ փորձագետների եզրակացությունները կասկածի տակ դրվեն արտասահմանցիների կողմից»:http://www.1in.am/22917.html
No comments:
Post a Comment