Thursday, September 22, 2011

Նորից նիստը հետաձգվեց

Բանակում զոհված Արտակ Նազարյանի գործով դատը չկայացավ ամբաստանյալի չներկայանալու պատճառով

2011թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր բանակվում զոհված Արտակ Նազարյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է ամբաստանյալներից մեկի՝ Նազարյանի ծառայակից Հարություն Կիրակոսյանի` դատին չներկայանալու պատճառով:Դատավոր Սամվել Մարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 3-ին, ժամը 15.00-ն: Ավելի վաղ Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ դիմումով դիմել է Պաշտպանության նախարարին` խնդրելով որդու գործով դատական նիստը Բերդ քաղաքից տեղափոխել Երևան, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա մեքենաներ տրամադրել Նազարյանի հարազատներին` Բերդ տեղափոխելու հանար:Ինչպես տեղեկացրել է Հեսլինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, դատական նիստից հետո դատավորը Նազարյանի հարազատներին ասել է, որ դատը Երևան կամ անգամ Իջևան տեղափոխել հնարավոր չէ:
Տեղեկատավությունը http://www.epress.am
http://hahr.am/index.php/en/cases/artak-nazaryan-en/128-september-22

No comments:

Post a Comment