Monday, September 5, 2011

FB — Երկրորդ նիստի հետաձգումը և ոստիկանապետը

Ալիկ Սարգսյանը առաջ նետվելով Սեյրան Օհանյանի հետ հանդիպում միջնորդելու փոխարեն /մի բան, որ իրան ոչ ոք չէր խնդրել/, թող բարի լիներ ու ապահովեր մեղադրյալների ներկայությունը էսօրվա դատական նիստին, որ ամբողջ տուժող կողմը, բոլոր կողմերի ընտանիքները չհասնեին Շամշադին, ավելորդ տեղը սպասեին 3 ժամ ու նորից նիստը հետաձգվեր: Դատարանի երեսին թքելու ավելի լավ ձեւ չկա՞ր: Ալիկ Սարգսյան, գործովդ զբաղվիր ու քեզ ժողովրդական հրեշտակի տեղ մի դիր:
Tsovinar Nazaryan Երկրորդն էր: Առաջին դեպքում բացի տուժող կողմից ոչ ոք չէր ներկայացել, իսկ էս անգամ բոլորը ներկայացել էին, իսկ Ալիկ Սարգսյանի ենթակայության կոնվոյը մեղադրյալներին դատարան չէր ներկայացրել:
Tsovinar Nazaryan Իսկ մենք էնքան կգնանք, որ փոշմանեն, Ստեփան ջան: Մենք այլեւս տուժող չենք միայն, այլեւ պայքարող մարդիկ ուրեմն չենք դադարելու:

No comments:

Post a Comment