Նոր եմ Շամշադինից եկել տուն, հոգնած, ջարդված ու հիվանդանալուն մոտ: Ջերմությունս մի քանի անգամ զսպել եմ ACC-ով: Ամբողջ օրը ծախսվեց դատական նիստի վրա, որը տեւեց ընդամենը 2.5 ժամ: Դատավորը պատրաստվում էր 3-ին սկսված նիստը վարել մինչեւ 6-ը, բայց 5:30 լույսը գնաց: Չորրորդ անգամ էինք գնում Շամշադին ու առաջին անգամ էր, որ նիստը կայանում էր: Թեեւ վայ էդպիսի նիստին:
Դատավորը մերժեց նիստերը Երեւանում անել:Բոլոր կողմերն էլ ուզում էին Երեւան բերել գործը, բայց դատավորն ասում է՝ բա ե՞ս անցնեմ էդքան ճամփա, բա ես էլ եմ դեղեր խմում, բա ես էլ առողջություն չունեմ: Լույսն էլ գնաց էն պահին, երբ ընդդատությունը փոխելու հարցն էինք դնում:
Ազատության մեջ, ավելի շուտ՝ ծառայության մեջ գտնվող ամբաստանյալն ասում էր, որ չի ստացել մեղադրական եզրակացությունը, իսկ դատախազը պնդեց թե ստացել է, նրա ծնողներն էլ էին ենթադրում, թե ստացել է, երեւի համ էլ վախենում էին, որ նորից նիստը պիտի ընդհատվի, բայց նա պնդում էր, որ միայն քրգործի 10 հատորն է ստացել ու էդտեղից է ծանոթ իր մեղադրանքին: Դատախազն ասաց, թե ստացել է: Դատավորը 5 րոպե ընդմիջում տվեց, որ էդ հարցը պարզեն: Դատախազը դուրս գնաց ու ներսի սենյակ կանչեց ամբաստանյալին: Մի երկու րոպե խոսելուց հետո եկավ պնդեց, թե ամբաստանյալը ստացել է, իսկ վերջինս պնդեց, որ չի ստացել: Վերջը որոշեցին, որ ստացել է ու անցան առաջ: Մեր փաստաբանն այդ պատճառով բացարկ հայտնեց դատախազին, որը մերժվեց, իսկ դատախազը փիս նեղացավ, որ իրեն չենք վստահում՝ ֆորմալ առումով նույն՝ մեղադրող կողմում լինելով:
Մերժեցին նաեւ աֆիցեռ ամբաստնյալներից մեկի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Ու լավ էր, որ մերժեցին:

No comments:
Post a Comment