Դատավորը կամայականություն է դրսեւորել
ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Արտակ Նազարյանի գործով հերթական դատական նիստը տեղի է ունեցել այսօր` Իջևանի դատարանում:
Նիստի սկզբում ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին, հիմնավորելով, որ դատավորը ինքնակամ որոշում է կայացրել հրապարակել գործով վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքները:
«Ա1+»-ի հետ զրույցում Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը հայտնեց, որ Արման Մնացականյանը հոժարակամ դատարանին ցուցմունք է տվել, որը սակայն կիսատ է մնացել նիստերը Իջևան տեղափոխելու հետեւանքով: Իջևանում, երբ վերջապես կայացավ նշանակված նիստը, դատավորը որոշեց հրապարակել ոստիկանության ֆաքս արած բժշկի թուղթը, թե վկան անկողնային վիճակում է և չի կարող ներկայանալ: Ինչպե՞ս կարող է ոստիկանությունը բժշկի թուղթ տալ»,-վրդովված նշեց Ծովինարը:
Ծովինարի խոսքերով, ինքնաբացարկը ներկայացնելուց հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանն ավելացրեց է ևս մի քանի փաստարկ. «Եթե մենք հենվում ենք միայն նախաքննական ցուցմունքների վրա, նշանակում է, որ դատարանը դառնում է նոտարական գրասենյակ և եթե դատարանն այնուամենայնիվ փորձի հրապարակել այդ ցուցմունքները, տուժող կողմը հստակ կարտահայտի իր դիրքորոշումը»:
Երկու ժամ քսան րոպե հայտարարված ընդմիջումից հետո, դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը և հրապարակել վկա Արման Մնացականյանի նախաքննության ցուցմունքները:
«Մենք փորձեցինք հանդես գալ միջնորդությամբ, որպեսզի դրանք չհրապարակվեն և Արման Մնացականյանը շարունակի իր ցուցմունքները։ Սակայն դատավորը հնարավորություն չտվեց։ Մենք հայտարարեցինք, որ սա ապօրինի գործողություն է, անօրինական է վկայի ցուցմունքները հրապարակել և դուրս եկանք նիստերի դահլիճից»,-ասաց Ծովինար Նազարյանը:
No comments:
Post a Comment