Saturday, April 14, 2012

Հասմիկ Հովհաննիսյան․ «Ոչ մի ձայն ՀՀԿ-ին»


Ինչի՞ն պետք է հավատա որդեկորույս մայրը
  • 23:04
  • 2012-04-12
  • Դիտումներ՝ 974



  • Թեև 2010 թվականի հուլիսի 26-ին Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը տեղից չի շարժվում։ Մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, հույսը չի կորցրել, որ տղայի մահվան գործը կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն:




Ըստ նրա` եթե բոլորը լռում են, ուրեմն համամիտ են բանակում կատարվող հանցագործությունների հետ, կառավարությունը, բոլոր ղեկավար օրգանները, որոնք լռում են, չեն արձագանքում իրենց բողոքներին, հանցագործ են: Հասմիկ Հովհաննիսյանը նրանց համահավասար մարդասպաններ է համարում: «Եթե նրանք մարդասպաններ չեն, ուրեմն Արտակ Նազարյանի սպանության գործը պետք է բացվի: Եթե իրենք ուզում են ասել, որ ցանկանում են մի լավ բան անել, ուրեմն հանցագործության նկարագիրը պետք է կտրուկ փոխվի: Հանցագործը պետք է բերվի դատարան և պատասխան կրի իր կատարած հանցագործության համար: Այսքան լռությո՞ւն: Անապատում լինեինք՝ գազանները մեզ պատասխան տված կլինեին, բայց այս երկրի մեջ պատասխան տվող չկա»,- ցավով նշեց տիկին Հասմիկը: Նա տարօրինակ համարեց այն, որ ուրախ ու երջանիկ ընտրությունների են պատրաստվում: Նրա խոսքով` երկիրը դատարկվում է, շենքերում բնակիչների դռները փակ են ու հավիտյան են փակ: «Ինչի՞ համար են գնում այդ ընտրություններին, իրենց իշխանությունը վերականգնելու՞, որպեսզի այս արյան վրա նոր արյուննե՞ր թափվեն: Ում համար են դատարկում այս երկիրը, ի վերջո՝ իրենց աշխատողներ պետք չե՞ն, այդ գումարներն ում վրա են աշխատելու, երկրի սահմանները պահող պետք չէ՞: Ի՞նչ հավատ, ես ասում եմ` հանրապետականներին մերժում եմ ընդհանրապես, այդ կուսակցությանն ընդհանրապես ոչ մեկը չպետք է ձայն տա: Ինչու՞ են մարդիկ խաբվում բաժանվող դրամներով և նվերներով: Ինչի՞ եք խաբվել։»,- ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:

No comments:

Post a Comment