Երեկվա նիստից հետո բնական էր հիվանդանալս: Վկան ամեն ինչ անում էր ճշգրտորեն վերապատմելու իր նախաքննական ցուցմունքները, որոնք հիշատակելիս միշտ ասում էր «մեր», «մենք», ակամա խոստովանելով, որ մենակ չի գրել: Բայց եւ չխուսափեց խոստովանելուց, որ 9 օր ապօրինի ազատազրկման մեջ է գտնվել Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանությունում, եւ որ իրեն տեղափոխել են այլ խուց երեք օր հետո, երբ նա սկսել է ցումունք գրել, եւ նրա խուց են բերել նախաքննական կեղծիքն ապահոված մյուս երեք առանցքային վկաներին: Դատավորը հաջորդ նիստը նշանակեց այսօր՝ չնայած ես արդեն հիվանդ էի, պաշտպանս էլ չէր կարող գնալ Իջեւան՝ Երեւանում գործ ունենալու պատճառով, ու չնայած ես պնդեցի, որ դա տուժող կողմին դատաքննությունից մեկուսացնելու ձեւ է:
No comments:
Post a Comment