Վաղը դատ նշանակելու՝ դատավոր Մարդանյանի կամայականության պատճառով վաղը տապալման եզրին է կանգնում իմ երեք կարեւորագույն դեդլայն.
1. Պռոյեկտս ավարտել եւ տպարան հանձնել;
2. «Մեկ կադր» փառատոնի նախավերջին օրը դահլիճում դիտել ֆիլմերը, որպեսզի որպես ժյուրիի անդամ որոշում կայացնեմ հաջորդ օրվա մրցանակաբաշխության համար;
3. Ավարտեմ օգոստոսին նախատեսված մեդիա-վորքշոփերի ծրագրի փաթեթը:
1. Պռոյեկտս ավարտել եւ տպարան հանձնել;
2. «Մեկ կադր» փառատոնի նախավերջին օրը դահլիճում դիտել ֆիլմերը, որպեսզի որպես ժյուրիի անդամ որոշում կայացնեմ հաջորդ օրվա մրցանակաբաշխության համար;
3. Ավարտեմ օգոստոսին նախատեսված մեդիա-վորքշոփերի ծրագրի փաթեթը:
Դատավորի կամայականությունները էսօր չափ ու սահման անցան. չթողեց որ միջնորդություն ներկայացնենք գործը Երեւան բերելու համար, չթողեց, որ մյուս կողմի պաշտպանը վկայի հարցաքննության հետ կապված հայտարարություն անի նախօրոք, իսկ հարցաքննությունից հետո իմաստը կորավ, չզսպեց դատախազներին, որ անիմաստ ու ցինիկ ռեպլիկներ էին թողնում, չստիպեց նրանց պարզաբանել, թե ինչու է գործից բացակայում մի գրություն, որի մասին կատարված քննությունն առկա է գործում, հանեց կարեւորագույն հարցերը, վիրավորեց պաշտպաններին, միտումնավոր չհարցնելով կողմերի կարծիքը՝ կամայական որոշում կայացրեց հերթական նիստն անել վաղը նորից Իջեւանում, չնայած իրենից բացի ոչ մի կողմից ոչ մեկին Իջեւանը հարմար չի, ու չնայած ես բողոքեցի, որ ինքը պիտի շահագրգռված լինի ապահովել տուժող կողմի մասնակցությունը:
Բանջար հավաքող վկային գտել էին, եղբայրը դեռեւս Ռազմական ոստիկանությունում է, դեռ մեկ ամիս ունի ծառայելու: Պատմեց, որ իրեն դեպքից հետո Բերդի ՌՈ-ում պահել են 24-25 օր, ազատազրկման 10-րդ օրը իր խուց են բերել նաեւ եղբորը: Մնացած ցուցմունքերը տեղավորվում էին էս ասածի շրջանակներում, չհաշված որ որոշ հարցերից մոտը դողերոցք էր սկսվում, աչքերը լցվում էին: Անսպասելի չէր, որ պիտի պնդեր իր նախաքննական ցուցմունքները: Իրեն դատարան էր բերել իր հայրենի Սիսիանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետը: Ձեռքի հետ էլ կեսդրույք առաքիչի դեր ստանձնելով՝ քրեականի պետը բերել էր բանջարասեր վկայի մոր գրությունը, որով խնդրում էր իր տղայի նկատմամբ պաշտպանության միջոց կիրառել: Վկան ասաց, թե ամբաստանյալների ծնողներն իրեն պարբերաբար ճնշել են, բայց վերջին անգամ շատ վաղուց են իրեն այցելել, ու չկարողացավ բացատրել, թե ինչու է մայրը հիմա միայն հիշել որդուն պաշտպանելու մասին: Նախ ասաց, թե չի հիշում Ազատությանը տված հարցազրույցը, հետո էլ ստեց, թե նույն այդ ծնողների ազդեցությամբ է հարցազրույցում ասել, թե իրեն շան ծեծ են տվել քննիչները՝ պահանջելով սուտ ցուցմունքներ տալ...
Հ.Գ. -- Էսօր առաջին անգամ մասայական հայհոյել եմ... (մի մենթի)
No comments:
Post a Comment