Wednesday, October 3, 2012

Ինքնասպանություն գործած զինծառայողը Նազարյանի գործով վկայի հորեղբոր տղան է եղել

Ինքնասպանություն գործած զինծառայողը Արտակ Նազարյանի գործով վկայի հորեղբոր տղան է եղել



«Այն, որ Մնացական Մնացականյանը չի դժգոհել ծառայությունից, իրեն լավ է զգացել, ու նման դեպք է կատարվել, շատ հարցեր են առաջանում» - այսօր ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ խոսելով օրեր առաջ զորամասում ինքնասպանություն գործած զինծառայող Մնացական Մնացականյանի գործի մասին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ, հոկտեմբերի 1-ին, Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, 18-ամյա շարքային Մնացական Մնացականյանի դին: Նա զորամասում կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել: Զինվորը գրություն էր թողել, որտեղ խնդրել է ծնողներին՝ ոչնչում չմեղադրել իրեն: Իսկ ծնողները հավաստիացրել են, որ որդին դեպքից երկու օր առաջ իրեն լավ է զգացել, և ոչ մի դժգոհություններ չի ունեցել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը,  հոկտեմբերի 1-ին  ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.
Արթուր Սաքունցի խոսքով՝ այդ զորամասը բավական լուրջ ռազմավարական նշանակություն ունեցող զորամաս էր, որի նկատմամաբ վերահսկողությունն էլ շատ մեծ էր, և չի հիշում դեպք, որ այդ զորամասում նման դեպք պատահած լինի:
«Իմ մտահոգությունը կայանում է նրանում, որ այսպես կոչված ինքնասպանություն գործած Մնացական Մնացականյանը  Արտակ Նազարյանի գործով գնացող վկայի հորեղբոր տղան է, դա է միակ արտառոց հանգամանքը, բայց թե ինչ կապ ունեն իննքնասպանությունն ու այդ փաստը միմյանց հետ, դա պետք է քննչական մարմինները պարզեն, իհարկե, եթե նման ցանկություն կամ հանձնարարություն  ունենան»,- ասաց իրավապաշտպանը:

galatv.am

No comments:

Post a Comment