Tuesday, November 20, 2012

Վիգեն Ադամյանի՝ դատարանից փախնելու մասին (+video)

Հատված Ա. Նազարյանի գործով 20.11.2012թ. դատական նիստից 
Published on Nov 24, 2012
https://www.youtube.com/watch?v=fesLWX6D_7E&feature=youtu.be
Դատաբժիշկ Վիգեն Ադամյանը հարցաքննվում է Տավուշի առաջին ատյանի դատարանում՝ 2010-ի հուլիսի վերջին Մեհրաբ զորամասի մարտական հենակետերից մեկում սպանված 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով: Նա է կատարել Նազարյանի մարմնի զննությունը եւ արձանագրել մարմնական վնասվածքներ երեք ժամանակային կատեգորիայում՝ 1. «մահվանից ոչ շատ առաջ», 2. «մահվանից մինչեւ մոտ 6 ժամ առաջ» եւ 3. «մահվանից 3-5 օր առաջ»: Դատարանում 14.11.2012թ. նա հերքեց իր իսկ փորձագիտական եզրակացության որոշ առանցքային արձանագրումներ: Դատաբժիշկ Վիգեն Ադամյանը կիսատ թողնելով ցուցմունքը՝ լքել էր դատական նիստը առանց թույլտվության եւ դատարանի կրկնակի ծանուցմամբ չէր ներկայացել 20.11.2012թ. նիստին՝ փոխարենը ուղարկելով մի գրություն, թե մնացած հարցերին կպատասխանի գրավոր, քանի որ դատարանի դահլիճում իրեն վիրավորում են: Այնուամենայնիվ դատարանը որոշեց փորձագետին հրավիրել դատարան 27.11.2012թ. նիստին, թեեւ տուժող կողմը պնդում էր, որ նա պետք է բերման ենթարկվի որպես վկա, որը խուսափում է հարցաքննությունից:

No comments:

Post a Comment