Tuesday, December 25, 2012

Առանցքային վկայի զորացրումից հետո և անհետացումից առաջ նիստերը չեն կայանում

Դատավարություն «շառից-փորձանքից» հեռու՝ Իջևանում

  • Իրավունք - 25 Դեկտեմբերի 2012, 21:05

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ չկայացավ 2010թ.-ի հուլիսին «Մեհրաբներ» կոչվող զորամասի մարտական դիրքերից մեկում մահացած 31-ամյա սպա Արտակ Նազարյանի գործով նիստը:
Նիստին չէին ներկայացել երեք ամբաստանյալ զինվորների պաշտպաններ Ազատ Շահբազյանն ու Ալվարդ Պետրոսյանը: Դատավոր Սամվել Մարդանյանը վերջիններիս  բացակայությունը գնահատեց անհարգելի և չնայած, ամբաստնյալների  պնդմանը, որ նիստը հնարավոր է շարունակել առանց իրենց պաշտպանների, այդուհանդերձ, նիստը հետաձգվեց:
Նշենք, որ Արտակ Նազարյանի գործը հանրության մեջ մեծ արձագանք է գտել, և դատավարությունը Երևանից Իջևան տեղափոխելը տուժողի ներկայացուցիչները բացատրում են նրանով, որ համապատասխան մարմինները ունեն այս գործի վրա սևեռված հասարակական ուշադրությունը հեռացնելու նպատակ:
Հավելենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացող դատավարության բոլոր մասնակիցները  Երևանից են ժամանում Իջևան: Ե՛վ մեղադրող դատախազները, և՛ տուժող կողմի ներկայացուցիչները, և՛ ամբաստնյալների պաշտպանները շաբաթական երկու անգամ ստիպված են գալ Իջևան: Գործով մեղադրյալ ամբաստանյալները ևս պահվում են Երևանում գտնվող կալանատանը:
Տուժող և պաշտպանական կողմի ներկայացուցիչները հայտնեցին, որ պատրաստվում են ներկայացնել համատեղ միջնորդություն, որով պահանջելու են գործով հետագա նիստերն անցկացնել արտագնա՝ Երևանում:
Նշենք, որ այս գործով վերջին նիստերը չէին կայանում, քանի որ եղանակային պայմանների պատճառով մասնակիցները պարզապես, չէին կարողանում հասնել Իջևան: Այսինքն, ՊՆ-ն և դատախազությունը պատրաստ են պետբյուջեի հաշվին ծախսել բավականին մեծ միջոցներ և դատական նիստերն անցկացնել բոլոր մասնակիցներից հեռու՝ Իջևանում, միայն թե հասարակական դժգոհություն այս դատավարության շուրջ չբարձրանա:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանի գործով ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանական կողմի ներկայացուցիչները բազմիցս բողոքել են թե՛ նախաքննությունից, և թե՛ դատավարությունից: Այդ կապակցությամբ մահացած սպայի հարազատները, գործով ներկա մեղադրյալների հարազատների հետ համատեղ վերջերս բողոքի ակցիա էին անցկացրել նախագահական նստավայրի դիմաց:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա արդեն մյուս տարի՝ 2013թ.-ի հունվարի  15-ին:
http://www.lragir.am/index.php/arm/0/right/view/76535

Նախկինում դատավորը ուրախությամբ ընդունում էր ամբաստանյալների հայտարարությունները, որ համաձայն են նիստը շարունակել առանց իրենց պաշտպանների, եւ պաշտպանների բացակայությամբ անցկացնում էր նիստեր: Վերջին երկու անգամը նա հավատարիմ մնալով օրենքին (քրդատօր 304) նիստերը հետաձգում է պաշտպանների բացակայության պատճառով: Բայց միաժամանակ նիստեր է նշանակում Իջեւանում՝ թքած ունենալով եղանակային պայմանների վրա, որ վտանգում են մի 50 հոգու կյանք: Պաշտպաններն արդեն մի քանի անգամ վթարի են ենթարկվել ճանապարհին...

Tsovinar Nazaryan Ի՞նչ կապ ունի Իջեւանի տեխսպասարկումը: փոխադրամիջոցները ոստիկանությունը եւ ՊՆ-ն են հատկացնում: Չէ, ստեղ ուրիշ բան կա: Հունվարի 15-ին կերեւա, կարող է սյուրպրիզ ունենանք:

No comments:

Post a Comment