Դատական փորձագետը կհարցաքննվի դռնփակ դատական նիստում
Հակոբ Մանուկյանը կողմ էր, որ նիստը կայանա իր պաշտպանների բացակայությամբ: Նախկինում որպես վկա դատարանում հանդես եկած դատական բժիշկ Վիգեն Ադամյանը դատարան էր ուղարկել տեսասկավառակ, որտեղ համացանցից քաղված իր հարցաքննության տեսագրությունն էր : Ադամյանը, դրանք համարելով իր խոսքերի ապացույց, հայտնել էր, որ դատարանում իր անվտանգությունը չի ապահովվում, այդ պատճառով ինքը չի ներկայանում նիստին:
Ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը դատարանին միջնորդեց ապահովել վկա Ադամյանի ներկայությունը, քանզի պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել նրան հարցաքննելու: Դատավոր Սամվել Մարդանյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, որոշելով, որ դատական փորձագետն առաջիկայում կհարցաքննվի դռնփակ նիստում:
Պաշտպան Պողոսյանը միջնորդեց նշանակել վկա Արման Մնացականյանի դատահոգեբանական փորձաքննություն, որովհետեւ վերջինս Երեւանում, Շենգավիթի դատարանում կայացած նիստի ժամանակ եղել է հոգեճնշված վիճակում,անհավասարակշիռ: Պաշտպան Պողոսյանը միջնորդեց նաեւ նշանակել Արտակ Նազարյանի հետմահու լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն, նաեւ՝ փոխել իր պաշտպանյալ, կալանքի տակ գտնվող Վահագն Հայրապետյանի խափանման միջոցը: Դատավորը երկու միջնորդությունների վերաբերյալ որոշեց, որ դրանցում առկա հարցերին ինքը կանդրադառնա խորհրդակցական սենյակում, վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ; Դատավորը մերժեց Վահագն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին:
Ոսկան Սարգսյան
http://tesankyun.am/2012/11/%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%AF%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%BE%D5%AB-%D5%A4%D5%BC%D5%B6%D6%83%D5%A1/
No comments:
Post a Comment