Արտակ Նազարյանի գործով 05.02.02013թ. դատական նիստի ժամանակ դատավոր Մարդանյանը մերժեց տուժող կողմի միջնորդությունը՝ որպես վկա հարցաքննել դատաձգաբան փորձագետներին, ում եզրակացությամբ հենակետի 11 զինծառայողներից 7-ի վրա եղել են կրակոցի արգասիքներ, ինչը կարող էր նշանակել, որ այդ 7-ը Նազարյանի մահվան ականատեսն են եղել: Փորձագետից ընդամենը ակնկալվում էր պարզաբանում թե որքան մոտ է պետք գտնվել կրակոցին, որ արգասիքներ մնան, եւ որքան են դրանք պահպանվում մարդու մարմնի վրա: Մերժման առթիվ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը փորձեց հայտարարություն անել, սակայն դատավորը կտրուկ կերպով արգելեց, իսկ երբ Մարտիրոսյանը պնդեց, նա կիրառեց սանկցիա եւ Մարտիրոսյանին հեռացրեց դատարանի դահլիճից: Սա արդեն 5-րդ անգամ է: Մենք դիմում ենք դատախազություն՝ Մարդանյանի դեմ քրեական հետապնդում սկսելու համար:
https://www.youtube.com/watch?v=8EmW_IBcE4U
https://www.facebook.com/tsovinarn/posts/475421435853413
No comments:
Post a Comment