Tuesday, February 5, 2013

Հերթական սանկցիան տուժող կողմի դեմ․ ՖԲ

Էսօր Տավուշի դատավոր Մարդանյանը հերթական անգամ ապօրինություն գործելով դատարանի դահլիճից հեռացրեց իմ ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանին: Նրան հետեւեցինք մենք՝ ես եւ իմ մյուս ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը: Պատաճառն այն էր, որ դատավորը թույլ չտվեց իր միջնորդության մերժման մասին հայտարարությամբ հանդես գալ Ռ. Մարտիրոսյանին, այնուհետեւ նույնը արգելեց ինձ եւ Մ. Շուշանյանին՝ վերջինիս առաջարկելով «հայտարարության թույլտվություն խնդրել»: Շուշանյանը հայտարաեց, որ դատավարության կողմերը իրավունք ունեն հայտարարություն անել ցանկացած պահի, դրա համար հատուկ հերթ հարկավոր չէ, եւ ինքը ոչ մի դեպքում չի խնդրի, այլ միայն տեղյակ է պահում: Դատավորը դա էլ թույլ չտվեց: Ես ու մայրս ստիպված էինք շատ բան ասել դատավորի երեսին, թե ով է նա իր կյանքով մեկ: Իսկ նա մորս պատասխանում է՝ «հաջողություն, ցտեսություն»: Իմ հարցին՝ թե Մարդանյանն առհասարակ իրավաբանականում սովորե՞լ է, որենք գիտի՞, նա չպատասխանեց: Տուժող կողմով, իհարկե, լքեցինք դահլիճը: Այս անգամ ներում չկա դատավոր Մարդանյանին ու մենք իր ակնհայտ ապօրինի դատական ակտի համար (պաշտպանները եւ ներկայացուցիչները չեն կարող հեռացվել դատարանի դահլիճից) պատրաստվում ենք դիմել՝ նրա դեմ հանցագործության հաղորդումով եւ քրեական հետապնդման միջնորդությամբ:

https://www.facebook.com/tsovinarn/posts/10151386141803670

No comments:

Post a Comment