Wednesday, March 13, 2013

Զինդատախազությունը չհրաժարվեց մեղադրանքից

Զինդատախազությունը չհրաժարվեց մեղադրանքից

  • Իրավունք - 13 Մարտի 2013, 16:20
Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրանքի կողմը զինվորական դատախազության ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը հանդես է եկել մեղադրական ճառով հաստատված համարելով նախաքննական մարմնի առաջ քաշած “Ինքնասպանության ”վարկածը:
Մեղադրողը դատարանում ներկայացրել է նաև 31-ամյա սպա, պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին “Ինքնասպանության հասցնելու” մեջ մեղադրվող 5 ամբաստանյալների համար նախատեսված պատժաչափերը: Ըստ այդմ, գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի համար 13 տարվա, լեյտենանտ Վահագն Հայրապետյանի, շարքային զինծառայողներ Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի համար 4 ական տարի, իսկ Հարութիկ Կիրակոսյանի համար սահմանել է 2 տարվա ազատազրկում:
Հավելենք նաև, որ մեղադրյալներից և ոչ մեկն իր մեղքը չի ընդունել ողջ դատաքննության ընթացքում, մասնավորապես շարքային զինծառայողներն ու նրանց հարազատները դատարանում հայտարարել են, որ նախաքննության ընթացքում ցուցմունքներն իրենցից կորզվել են բռնությունների միջոցով:
Հիշեցնենք նաև, որ նախաքննության ընթացքում քննչական մարմնի կողմից կատարած ապօրինությունների մասին բազմաթիվ սենսացիոն բացահայտումներ են կատարվել տուժող կողմի ներկայացուցիչներ` փաստաբան Մուշեղ Շուշանյանի և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի կողմից, ովքեր հիմնվելով դատաքննության ընթացքում ձեռք բերած ապացույցների վրա, պնդում են, որ Արտակ Նազարյանին սպանել են և ինքնասպանության մասին խոսք լինել չի կարող:
Նշենք նաև, որ Արտակ Նազարյանի գործով դատավարությունն այն եզակիներից է, որտեղ պաշտպանական և տուժող կողմերն ինչ որ առումով աշխատել են համագործակցության սկզբունքով` փորձելով բացահայտել կատարված հանցագործությունը:
Տուժող կողմի պահանջով դատաքննության սկզբնական փուլն անցկացվեց Երևանում, սակայն խուսափելով ծավալվող աղմուկից այն դարձյալ տեղափոխվեց հեռավոր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան`աչքից ու ականջից հետու:

No comments:

Post a Comment