ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանի ենթադրյալ ինքնասպանության գործով վերաքննիչ բողոքների քննությունը:
Բողոք են բերել ոչ միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը, այլեւ ամբաստանյալներ Հակոբ Մանուկյանը,Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը, Հարութիկ Կիրակոսյանն ու նրանց պաշտպանները:
Նախ, մինչ դատական քննությանն անդրադառնալը, տեղեկացնեմ, որ այս դատարանում երեկ միջադեպ էր տեղի ունեցել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ծովինար Նազարյանի եւ դատական կարգադրիչի միջեւ: Միջամտել էր անգամ տեղի դատական կարգադրիչների պատասխանատուն:
Այսօր, թվում էր, վիճակը այլ կլինի: Փորձ արվեց ստուգել Ծովինար Նազարյանի պայուսակը, ինչը չարվեց մեղադրանքը պաշտպանած զինվորական դատախազ Հարություն Հարությունյանի նկատմամբ: Սա այն դեպքում, երբ երկուսն էլ դատավարության կողմեր են, ընդ որում՝ մեղադրական կողմեր:
Այս անհավասարությունը շարունակվեց նաեւ դատական քննության ընթացքում, երբ մեղադրանքի կողմի միջեւ հակասություններն այնքան խորացան, որ մեղադրողն իր առարկությունները համեմեց վիրավորական դատողություններով, անհարգալից արտահայտություններով:
Դատախազը «չխնայեց» անգամ ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպաններին, որոնք դատական քննության ընթացքում իրենց միջնորդություններով պաշտպանել են տուժողի իրավահաջորդներին: Ըստ դատախազի. «Գուցե այսօրվա շահերը համընկնում են, թող այն պահպանվի որպես փաստաբանական գաղտնիք»;
Մեղադրողը հեռուն գնաց, երբ, անդրադառնալով Արտակ Նազարյանի մոտ հայտնաբերված մեկ փամփուշտի առկայությանը, ասաց.«Մեկ փամփուշտի մասին կարող է պատասխան տալ միայն Արտակը»: Դա էր պատճառը, որ որդեկուրոյս տիկին Հասմիկը դատախազին ուղղեց «Փչացած» բառը:
Հ.Հարությունյանը անհեթեթ համարեց բողոքաբերների բողոքը, մեղադրեց բողոքաբերներին՝ գործի նյութերին չտիրապետելու մեջ:
Անդրադարձավ ենթադրյալ ինքնասպանությունը կատարած Արտակ Նազարյանի մոտից հայտնաբերված նամակին, փորձագիտական եզրակացություններին, «Ղոզլու» մարտական հենակետում այդ օրը ծառայած զինվորների կարգապահական խախտման համար հրամաններին:
Բողոքաբեր կողմը շեշտել էր, որ Արտակ Նազարյանի գործով 14 զինվոր 32 ցուցմունք է տվել, նրանք գտնվել են անազատության մեջ, իսկ մեղադրողի կարծիքով, կարգապահական տույժի ենթարկելը իրավախախտում չի եղել: Կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն անգամ հայտնեց, որ կարգապահական տույժի է ենթարկվել զինվորական երդում չտված անձնավորությունը եւս:
Դատախազը բողոքաբերների գործողությունները գնահատեց, ասելով, որ դատարանում ճնշումներ են եղել անգամ ամբաստանյալների վրա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/07/30/271681/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

No comments:
Post a Comment