Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը, որը նշանակվել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, քննում է 5 զինծառայողների դեմ հարուցված քրեական գործը: Զինծառայողները, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեղադրվում են պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար: Դատարանը պարբերաբար ընդմիջումներ է հայտարարում՝ կապված այս կամ այն կողմի միջնորդության հետ: Դատախազ Հարութ Հարությունյանին բացարկ հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Ի դեպ, տարիներ առաջ պարոն Մարտիրոսյանն աշխատել է պաշտպանության նախարարության համակարգում, եւ հետագայում ազատվելով աշխատանքից՝ զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ՝ բանակում կատարվող դեպքերով: Դատախազի նման գործերով անաչառ լինելու հանգամանքը մերժվեց, այսինքն, բացարկը մերժվեց: Նա հրապարակեց մեղադրական եզրակացությունը, իսկ ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին: Ռ.Մ.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2011/11/16/284612/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2011/11/16/284612/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
No comments:
Post a Comment