Thursday, April 19, 2012

Գրագրի ցուցմունքները 18,04,2012

arm133485152715.JPGՎկային Ռազմական ոստիկանությունում մի լավ մշակել ու ահաբեկել են. Ռուբեն Մարտիրոսյան
  • 20:05
  • 2012-04-19
  • Դիտումներ՝ 2257
  •  0
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ հերթական կեղծ ցուցմունքն է տվել 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության վկա զինվորներից Գարեգին Սայադյանը:
Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ տղան նախ եկել է նիստերի դահլիճ և հայտարարել, որ ոչինչ չի հիշում, ապա, մոտ 3-4 րոպե անց, սկսել է ինչ-որ պատմություն պատմել` ամենայն մանրամասնությամբ:
Հիշեցնենք, որ Սայադյանը մահից առաջ Արտակ Նազարյանի կողքին գտնված լինելու վերաբերյալ նախաքննական մարմնին ցուցմունք տված միակ վկան է, որը դատարանում, ինչպես պնդում է Ռուբեն Մարտիրոսյանը, կրկնեց այն ամենը, ինչն իրեն վաղուց արդեն հրահանգավորվել է: Դատարանում վկան հայտարարել է, թե Արտակ Նազարյանի մահից մի քանի ժամ առաջ եղել է նրա կողքին և վստահ է, որ ոչ ոք նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, և ոչ էլ Արտակ Նազարյանն է խմիչք օգտագործած եղել, մինչդեռ վկայի ժխտած վերջին փաստերը հաստատվել էին դատաբժշկի եզրակացությամբ:
Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով` Տավուշի մարզում դատավարությունը շարունակվում է ճիշտ այն պայմաններում, ինչ Երևանում: «Մեղադրական կողմը ամեն կերպ ջանում է կոծկել հանցագործությունը և անգամ ակնհայտ կեղծ ցուցմունքների վրա ուշադրություն չի դարձնում: Մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ բոլոր զինվորներին տարել են Ռազմական ոստիկանություն, խոշտանգել են և ստիպել գրել այն, ինչ պատվիրվել է»,-«Առաջին լրատվական»-ին հայտնեց Ռուբեն Մարտիրոսյանը` հավելելով, որ Գարեգին Սայադյանը այդ զինվորներից մեկն է, որը ՌՈ-ում պահվել է 9 օր և այսօր վախենում է խոստովանել իր հետ տեղի ունեցածի մասին:

Նշենք, որ այս գործով հաջորդ նիստը նշանակված է մայիսի 2-ին, որի ընթացքում դատարանը շարունակելու է վկաների հարցաքննությունը:

No comments:

Post a Comment